ProNews. Ռուսական Су-57 կործանիչը խոցել է շվեդական SAAB 340 AWACS ինքնաթիռը
ՄիջազգայինProNews-ի փոխանցմամբ՝ ռուսական Су-57-ը R-37M հրթիռով խոցել է SAAB 340 AWACS ինքնաթիռը։
Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական 5–րդ սերնդի անտեսանելի կործանիչը` Су–57–ը խոցել է ուկրաինական ռազմաօդային ուժերի` շվեդական SAAB 340 AWACS ինքնաթիռը Ուկրաինայի արևելքում՝ օգտագործելով R-37M հեռահար գործողության օդ-օդ հրթիռ։
Շվեդիան Ուկրաինային մատակարարել է միայն երկու նման ինքնաթիռ։ Երկու ինքնաթիռներից որևէ մեկի կորստի մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։

