ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ 6 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՍպորտՎրաստանում կայացած «Ակակի Կակուրաձեի» անվան միջազգային մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է 6 մեդալով։ Առաջնության արծաթե մեդալակիր են դարձել 50 կգ քաշային ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, 70 կգ ԱՐՏՅՈՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ և 80 կգ ՍԱՄՎԵԼ ՍԻՐԱՄԱՐԳՅԱՆԸ։
Իսկ ՎԱՀՐԱՄ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆԸ 55 կգ, ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ 75 կգ և գերծանր քաշային ԱՐԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ նվաճել են բրոնզե մեդալ։ Մրցաշարին մասնակցել են 10 երկրի կաշվե ձեռնոցի մարզիկներ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

