«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով

Պատահար

 «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի տարածքում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով։ Մեզ պատմեցին, որ որոնք աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։

Դեպքի մանրամասները «Իշխանություն» լրատվականին ներկայացրել է նրանց օգնության հասած Դավիթ Կարապետյանը։

Մեքենան կտրուկ շրջադարձի հատվածում մի քանի պտույտ գլորվեց։ Տղաներով մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք, զանգահարեցինք շտապօգնություն, ոստիկանություն։ Հետո, երբ հասկացանք, որ այլազգիներ են, խնդրեցինք ներկայանալ։ Ավելի ուշ մոտեցավ իրենց ղեկավարը։ Չէին ուզում ասել, թե ինչ ազգություն ունեն, ստիպեցինք, որ ներկայանան, պարզվեց՝ վթարի ենթարկվածները Իրանի քաղաքացիներ են, ազգությամբ ադրբեջանցիներ, եւ աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա»,- «Իշխանություն» լրատվականին պատմեց նա։ Վերջինս նշեց, որ վթարված մեքենայի մեջ գտնող անձինք հարբած են եղել։

Դեպքի վայրից մեզ ուղարկվել է նաեւ այն մեքենայի լուսանկարը, որով ժամանել է վթարված անձանց ղեկավարը՝ «պրարաբը», հայկական համարանիշներով ավտոմեքենա։

 

Թեեւ ՆԳՆ-ից հրաժարվեցին հայտնել վթարի ենթարկվածների ազգությունը, սակայն հաստատեցին վթարի փաստը։

«Այսօր ժամը 1։10-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից։

 

Վիրավորում ստացած անձը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսպիտալացված անձը Իրանի քաղաքացի է, իսկ թե ինչ ազգություն ունի՝ չի տիրապետում։ Նա նաեւ հայտնել է, որ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

 

Սակայն այս պատմության ամենաուշագրավ հատվածը միայն ավտովթարը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի սահմանամերձ մարզի եւ ռազմավարական տեսանկյունից զգայուն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքներին ներգրավված են օտարերկրյա քաղաքացիներ՝ այն էլ ադրբեջանցիներ։

 

Խոսքը սովորական շինարարության մասին չէ։ Տարածաշրջանային լարվածության եւ հիբրիդային սպառնալիքների պայմաններում նույնիսկ տեսական մակարդակում չի կարելի բացառել, որ նման անձինք կարող են հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ազդեցության գոտում, ավելի պարզ ասած՝ լինեն հավաքագրված անձինք։ Երբ սահմանամերձ համայնքների ռազմավարական նշանակության դպրոցներում աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, հարցեր են առաջանում՝ իրականացվե՞լ են անվտանգության ստուգումներ, կա՞ պետական վերահսկողություն, եւ ո՞վ է պատասխանատու նման որոշումների համար։

 

Նյութի աղբյուր՝ https://ishkhanutyun.am/hy/article/2026/05/11/2590

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը