FLYONE ARMENIA-ի պերճանքն ու թշվառությունը
Օդանավակայաններում ուշացումները` ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված սկսել են պարբերական բնույթ կրել: Հատկապես ՌԴ օդանավակայաններում լինում են ուշացումներ, որոնք շղթայական էֆեկտով անդրադառնում են այլ երկրների օդանավակայանների վրա, այդ թվում` ՀՀ-ի: Եթե մնացած ավիաընկերությունները հոգում են իրենց ողեւորների սննդի եւ կեցության հարցը, ապա գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող FLYONE ARMENIA-ն միանգամից չեղարկում է չվերթները` բախտի քմահաճույքին թողնելով հարյուրավոր ուղեւորների:

