ՉԹՕ-ների մասին ՀԴԲ-ի հրապարակված ֆայլերում նկարագրվում են 120 սանտիմետր հասակով այլմոլորակայիններ
ՀասարակությունՉԹՕ-ների մասին ՀԴԲ-ի հրապարակված ֆայլերում նկարագրվում են 120 սանտիմետր հասակով այլմոլորակայիններ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ թափանցիկության արշավի շրջանակներում ՀԴԲ-ն հրապարակել է մոտավորապես 120 սանտիմետր բարձրությամբ արարածների նկարագրությամբ ֆայլեր։
Մեկ հուշագրում նշվում է, որ 1965 թվականի, որը կոչվում է «ՉԹՕ-ների ամենամեծ թվով դիտումների տարի», զեկույցներում մանրամասն նկարագրվում են աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ ականատեսներ, որոնք տեսել են «թռչող ափսեներից» դուրս եկող արարածներ: Իսկ կործանված նավերում հայտբաբերվել են անհայտ մետաղից պատրաստված միկրոսկոպիկ սֆերաներ։
«Մի քանի ականատեսներ հայտնել են, որ տեսել են անձնակազմի անդամներին` այդ օբյեկտներից վայրէջք կատարելիս»,- նշվում է մեկ փաստաթղթում։ Ականատեսների խոսքով՝ այլմոլորակային արարածները մոտավորապես 107-122 սանտիմետր բարձրություն ունեին, կրում էին տիեզերական կոստյումներ և սաղավարտներ։

