Ուկրաինայում մոբիլիզացվողը դանակահարել է զինկոմիսարիատի երկու աշխատակցի եւ փախել
ՄիջազգայինՈւկրաինայում մոբիլիզացվողը դանակահարել է զինկոմիսարիատի երկու աշխատակցի, երբ փորձել են նրան տանել զինկոմիսարիատ։
Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մարզում։ Աշխատակիցները ծանր վիճակում են գտնվում հիվանդանոցում։ Բռնի մոբիլիզացվածը կարողացել է հեռանալ, եւ հիմա տղամարդուն որոնում են։
Նման միջադեպերը գնալով ավելի հաճախակի են դառնում։ Լվովում զինկոմիսարիատի աշխատակցի կոկորդը կտրել են, և նա մահացել է։ Վիննիցայում երկու մարդ վիրավորվել է։ Չեռնովցիի մարզում մեկ այլ ուկրաինացի դանակով հարձակվել է միբիլիզացնողների վրա, եւ այդպես շարունակ։

