Իրանը շարունակում է վտանգավոր համարել իր հյուսիսային ուղղությունը
ՄիջազգայինՄիտքը, որը հնչեցրեց իրանցի հեղինակավոր փորձագետ Շամս ալ-Վաեզին, գալիս է հուշելու, որ Իրանը շարունակում է վտանգավոր համարել իր հյուսիսային ուղղությունը, այն է` Ադրբեջանը ու նաեւ` Հայաստանը:
«Եթե թշնամին մտնի Արաքս գետի շրջան և սկսի օկուպացնել Իրանը, և միակ կետը, որտեղից Իրանը կարող է շարունակել իր պաշտպանությունը, Սիստանն ու Բելուջիստանն են, ապա մեզ անհրաժեշտ են 3000 կիլոմետր հեռահարության հրթիռներ»։
Իրանական բանակի խոսնակբ ավելի վաղ զգուշացրել էր. «Ցանկացած երկիր, որը գործողություններ կձեռնարկի մեր դեմ, կբախվի մեր զինված ուժերի կոշտ պատասխանին»։
Նաեւ, իրանական փորձագիտական դաշտում կա այս մտավախությունը. «Իրանը նաև լիակատար վերահսկողություն ունի Արաքս գետի մյուս կողմում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի ուժերի և Միացյալ Արաբական Էմիրություններում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման նկատմամբ։ Եթե լինի ամենափոքր սխալը, ուժերը և հրթիռները պատրաստ են հողին հավասարեցնել այդ օբյեկտները»։

