Վլադիմիր Պուտինը «Մայր-հերոսուհի» կոչմանն է արժանացրել Ալինա Ղուկասյանին
ԹեմաՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամարայի մարզից Ալինա Ղուկասյանին՝ ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և երեխաների դաստիարակության ոլորտում մեծ վաստակի համար շնորհվել է «Մայր-հերոսուհի» կոչումը:
Ալինա Ղուկասյանը 11 երեխաների մայր է։ Սոցիալական հիմնադրամը արագորեն սահմանել է երկրի այս նշանավոր մայրերի համար նախատեսված աջակցման միջոցառումները։ Նախևառաջ դա ամսական դրամական վճարն է, որը հիմնադրամը ձևակերպում է ավտոմատ կերպով՝ կոչման շնորհման օրվանից սկսած։ Վճարի չափը կազմում է ամսական 76,5 հազար ռուբլի։

