Ցույց կտանք զինшտեսակներ, որոնք երբեք չենք ցուցադրել․ Պապիկյանը՝ առաջիկա շքերթի մասին

Վերջին մի քանի ամիսներին մեր շնչելը, բարևելը, ամեն ինչը կապում են նախընտրական գործընթացների հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Այսպես է նա պատասխանել NEWS.am-ի թղթակցի այն հարցին, որ մայիսի 28-ին նախատեսված զինտեխնիկայի շքերթի հետ կապված տեղեկություններ կան, թե իշխանություններն այդ միջոցառումը կազմակերպում են պարզապես նախընտրական քարոզարշավի շրջանակում։

«Բայց եթե ամենը մեր կատարած աշխատանքի մասին է, ու եթե դա օգնում է նախընտրական ինչ-որ պրոցեսի, մենք պե՞տք է հրաժարվենք մեր արած գործից։ Իհարկե՛ չենք հրաժարվի»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ առաջիկա ռազմական տեխնիկայի շքերթը կլինի հանրության առաջ կատարած աշխատանքի հաշվետվություն։

«Ցույց ենք տալու բոլոր այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որը երբեք ցույց չենք տվել, գնել ենք, բայց ցույց չենք տվել», - նշել է Պապիկյանը։

«Նշում եմ՝ բոլոր այն զենքերը, որոնք նախկինում ցույց չենք տվել, վարչապետ Փաշինյանի կառավարման ընթացքում ձեռք բերված այն միջոցները, որոնք առիթ չենք ունեցել հասարակությանը ցույց տալու համար։ Բայց հիմնականում զգալի ծավալը վերաբերում է 2022-2025 թվականներին», - հայտնել է նա։

ՀՀ պաշտպանության նախարարը հերքել է նաև այն տեղեկությունները, թե այդ նպատակով Հայաստանի իշխանությունները դիմել են ռուսական 102-րդ ռազմաբազային։

«Չկա նման տեղեկություն։ Դա սուտ է։ Մենք ցույց ենք տալիս միայն մեր միջոցները, իսկ դա հաշվետվություն է մեր հասարակությանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում