Համակարգը խիստ ծանրաբեռնված է աշխատում. ԳԹԿ–ն արձագանքել է դիմորդների բողոքներին

Բազմաթիվ դիմորդներ չեն կարողանում մուտք գործել Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջ` լրացնելու ընդունելության դիմում–հայտը։ Այդ մասին դիմորդներն իրենց դժգոհությունը հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառման տակ։

Նրանցից ոմանք նշել են, որ թեև բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի հայտագրման վերջնաժամկետը լրանում է մայիսի 10–ին ժամը 18։00–ին, սակայն մայիսի 9–ի լույս 10–ի գիշերն արդեն իսկ համակարգը փակվել է ու չեն կարողացել լրացնել դիմումը։

Գնահատման և թեստավորման կենտրոն մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ համակարգի խափանման պատճառը խիստ ծանրաբեռնվածությունն է։

«Շատ դիմորդներ հայտագրումը հետաձգում են մինչև վերջին օրը։ Ես հասկանում եմ պատճառը` իրենք հետևում են շարժին, դիմորդների թվին, որ մասնագիտությամբ քանի դիմորդ է դիմում, փորձում են կողմորոշվել, գնահատել իրենց շանսերը և այդ պատճառով թողնում են վերջին պահին։ Արդյունքում համակարգը չի դիմանում, ինչպես այս անգամ եղավ»,– նշեց նա։

ԳԹԿ–ից հավաստիացնում են, որ հայտագրման ցանկություն ունեցող որևէ դիմորդ խնդրի առաջ չի կանգնի և չի լինի այնպես, որ որևէ դիմորդը չհասցնի գրանցվել։

«Մենք բոլորին հնարավորություն կտանք հայտագրվելու։ Գուցեև լրացուցիչ հայտարարություն լինի այդ մասին, բայց խուճապի մատնվել պետք չէ։ Այս պահին համակարգը գործում է ու գործում է խիստ ծանրաբեռնված։ Եթե մեկ անգամից չի ստացվում գրանցվել, թող կրկին անգամ փորձ կատարեն»,– ընդգծեց Գրիգորյանը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում