Ինչո՞ւ չի վերսկսվում ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը. Իրանցի փորձագետ
ՄիջազգայինԻրանցի փորձագետները գնահատում են, թե ներկա իրավիճակում ինչ հետագա զարգացումների կարելի է սպասել: Այդ թվում փորձելով տալ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ԱՄՆ-Իսրայելը չեն վերսկսում պատերազմը ու հնարավո՞ր է վերսկսումը։
Իրնցի փորձագետների տրամաբանությունը բավականին հստակ է: Նախ, Թրամփը, Իրանի դեմ պատերազմ սկսելիս, հույսը դնում էր կարճաժամկետ հակամարտության վրա։ Նա ինքը հայտարարել էր, որ սպասում է «եռօրյա» սցենարի, ինչպես նախկինում քննարկվել էր Վենեսուելայի համատեքստում։ Սակայն այս հաշվարկը չաշխատեց Իրանի հետ։
Իսկ պատերազմը, առաջին հերթին, նշանակում է նավթի և հումքի գների բարձրացում, երկար պատերազմը` շատ ավելի մեշ մասշտաբով: Իրանի դեմ պատերազմի դեպքում դրան գումարվեց նաեւ Հորմուզի նեղուցի գործոնը: Այդպիսով, երկար պատերազմը, փորձագետի գնահատմամբ. «Չափազանց ցավոտ է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ Եվրոպայի և նրա Պարսից ծոցի վասալ պետությունների համար։ Հետևաբար, երկարատև հակամարտությունը, որին Իրանը պատրաստ էր, բայց ԱՄՆ-ն և նրա սպասավորները՝ ոչ, լուրջ աղետ էր դառնում նրանց համար»։
Ու ստիպված էին գնալ զինադադարի: Քանի որ կարճ ժամանակահատվածում Վաշինգտոնը չկարողացավ հասնել իր նպատակներին, և քիչ հավանական է, որ ապագայում հաջողության կհասներ՝ հաշվի առնելով Իրանի բարձր դիմադրողականությունն ու ոգին։ Արդյունքում` Սպիտակ տան մոտ անգամ նկատվեցին խուճապային տրամադրություններ, երբ ստիպված եղան անգամ ամենածայրահեղ քայլերին գնալ նավթի գները իջեցնելու համար` տեղեկատվության արտահոսքից և բլեֆներից մինչև, նոնսես է, իր հակառակորդի նավթի վաճառքի առաջ «կանաչ լույս» եւ հրադադար։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը շարունակում են ճնշում գործադրել Իրանի վրա՝ ձգտելով առնվազն հարստացված ուրան ստանալ, նույնիսկ եթե ռեժիմի փոփոխությունը ձախողվի։ Հենց այդ պատճառով էլ պատերազմի ավարտին Սպահանի մոտակայքում իրականացվեց գործողություն՝ հարստացված ուրան արդյունահանելու փորձի համար՝ «օդաչուի փրկության» քողի տակ, որի անունը երբեք չի հրապարակվել»,- նշում է աղբյուրը։
Արդյունքում, այժմ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շփոթված են իրենց հաջորդ քայլերի հարցում. նրանք սկսեցին պատերազմը, չկարողացան հասնել իրենց նպատակներին, ճնշումը ոչ մի արդյունք չի տալիս, և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը սկսում է ճնշում գործադրել ոչ թե Իրանի, այլ հենց Արևմուտքի վրա։
Չնայած դրան, պատերազմի վերսկսման սցենարը համարվում է վերջին միջոց, եթե Թեհրանի վրա ճնշման առաջարկվող մեթոդները վերջնականապես ձախողվեն, եւ սրդեն ձախողվում են: «Իրանը վերջնականապես հրաժարվեց ուրանի թեմայով ամեն մի բանակցությունից. ուրանի հարստացումն իր սուվերեն իրավունքն է: Միջուկային զենքի թեման այլ է. Թեհրանը միշտ էլ հայտարարել է, հիմա էլ` հայտարարում է, որ որեւէ ցանկություն չունի ստեղծել միջուկային զենք, եթե միայն թշնամիները դա չպարտադրեն անել` իրենց ագրեսիայով։
«Հետևաբար, նոր պատերազմի հնարավորությունը չի կարելի բացառել, բայց այն իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն լիովին հիասթափվի Իրանի վրա ճնշման այլ մեթոդներից»,- կարշում է փորձագետը, թեեւ այստեղ էլ վստահ չէ։
Նախ. «Ինչո՞ւ Իրանն ինքը չի վերսկսում հակամարտությունը։ Որովհետև Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, և նա շտապելու կարիք չունի։ Հորմուզի և հարստացված ուրանի հաղթաթղթերը Թեհրանին դարձնում են համաշխարհային ասպարեզում գլխավոր խաղացող։ Ու այդ դերը կարող է էլ ավելի մեծանալ. Թեհրանը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցնում նաեւ Հորմուզի նեղուցով անցնող ինտերնետային մալուխները. նեղուցն իրենն է, ուրեմն մալուխների համար պետք է վճարել: Ու ԱՄՆ-ի մոտ կասկած երեւի չկա, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է եւ պատրաստ է կտրել այդ մալուխային կապը: Խոսքը օրական 10 տրիլիոն դոլարի ֆինանսական շարժ ապահովող կապուղների մասին է, որը արագ վերականգնելու որեւէ տարբերակ չկա: Ու, որ այն կտրելու կատաստրոֆիկ հեռանկարները Թեհրանի ձեռքին շատ ավելի ամուր հաղթաթուղթ է, քան նույնիսկ նեղուցող նաթվի անցման վերահսկողությունը, հասկանում են բոլորը: Իսկ այդ մալուխները, մեծ հավանականությամբ, նոր պատերազմի ժամանակ կանջատվեն: Առավել եւս, եթե ԱՄՆ-ն սկսի գրոհել իրանական էներգետիկան»,- վստահ է աղբյուրը:
Մինչդեռ նույնիսկ երկրորդ պատերազմը չի երաշխավորում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հաջողությունը, քանի որ երկու սրացումներն արդեն իսկ լուրջ ձախողումներ են եղել, և քիչ հավանական է, որ երրորդը կկարողանա արմատապես փոխել իրավիճակը։
Հանրագումարում. Թրամփն ինքն է իր գործողություններով Իրանին հասցրել ներկա ուժեղ դիրքին` մեծացնելով Թեհրանի գլոբալ կարևորությունը և նրան հնարավորություն տալով վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Նոր պատերազմով նա կրկին չի՞ մեծացնելու Իրանին. Վաշինգտոնում այս հարցով մտածելու շատ բան ունեն։

