Ստոկհոլմի համախտանիշ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Արցախի փաստաբանների պալատի նախագահ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ հայտարարել է. «Անձամբ ես առաջիկա ընտրություններում պատրաստվում եմ սատարել Նիկոլ Փաշինյանին, քանի որ կարծում եմ՝ նա այն գործիչն է, ով, իր գործունեությամբ եւ վարած քաղաքականությամբ, կարող է ձեւավորել այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում հայ ժողովուրդը կհասնի մի կարեւոր գիտակցության կետի։ Հնարավոր է, որ այդ ճանապարհը հեշտ չլինի եւ ուղեկցվի հիասթափություններով ու դժվարություններով, սակայն հենց այդ փորձությունների միջոցով է, որ հասարակությունը կարող է վերագտնել իր ներքին ուժը։ Ես համոզված եմ, որ երբ ժողովուրդը կանգնում է լուրջ մարտահրավերների առջեւ, սկսում է ավելի սթափ գնահատել իրականությունը, վերաիմաստավորել իր արժեքները եւ վերականգնել իր ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը»: Ուղղակի ասել, որ ապշել կարելի է վերոնշյալ մտքերից, իհարկե, քիչ կլինի: Տուն, եկեղեցի, գերեզման, վերջապես Հայրենիք կորցրած այս արցախցին Նիկոլին է աջակցում հերիք չէ, խոսում է, ինչ-որ վեհ արժեքներից: Ակամայից հիշեցինք հայտնի Ստոկհոլմի համախտանիշը՝ հոգեբանական երեւույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ: Օրինակ, պատանդները սկսում են կարեկցել իրենց զավթիչներին եւ նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։ 

Շարունակելով ստոկհոլմյան համախտանիշի մասին ուսումնասիրությունը՝ փորձեցինք տրամաբանություն գտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2021 թվականի նախընտրական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր դարձած, իսկ հետո «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած, բայց սուրբ-սուրբ մանդատը փափայող ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻ քայլերում: Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին, որին ասում էր. «Դո՛ւ ես սպանել իմ Աբգարին», Գեղամ Նազարյանն առաջիններից մեկն էր, որ շտապում էր դիմավորել: Այո՛, մի՛ զարմացեք խոսքը 44 օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր մասին է, որը ժամանակին ընդդիմադիր հարթակներում պաթոսային ու ազդու ելույթներ էր ունենում, մեղադրանքներ տեղում Փաշինյան Նիկոլի հասցեին, իսկ հիմա դարձել է թունդ նիկոլական: Ու այսքանից հետո՝ դեռ մի հատ էլ ինքն է հայհոյում ու վիրավորում որոշ կին լրագրողների եւ խոսում բարոյականից: Ի՞նչ ասես, Աստված Աբգարի հոգին լուսավորի:

Ուշագրավ է այն, ինչ Երեւանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի ինտերակտիվ պանելային քննարկման ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԸ. «Ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գալիս, որովհետեւ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի արբանյակ»: Եվրասուտը փաստացի նոր բարձունքներ է նվաճում, իսկ Մակրոնը չի էլ կարմրում՝ գոնե Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի առաջ: «Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ.-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշունը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը՝ ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դեֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլ ողջունել ու աջակցել է այդ որոշմանը: Հարգելի պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետեւանքներից եւ նորից վերարտադրել նրա իշխանությունը: Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում