Եվս մեկ ազդակ ուկրաինական պատերազմի հնարավոր արագ ավարտի մասին
ՄիջազգայինԵվս մեկ ազդակ ի հայտ եկավ ուկրաինական պատերազմի հնարավոր արագ ավարտի մասին:
Զինարտադրության ոլորտի խոշոր ընկերությունների բաժնետոմսերը սկսել են կտրուկ անկում ապրել: Փորձագետները հաղորդում են, որ դա պայմանավորված է ՀՌՕ-ի ավարտի սպասումներով։
Ներդրողները սկսել են վաճառել այն ակտիվները, որոնք վերջին երկու տարիների ընթացքում գերազանց եկամուտ էին ապահովել։ Անօդաչու թռչող սարքերի արտադրողները ամենամեծ անկումներն են ապրել: AeroVironment-ի բաժնետոմսերը կիսով չափ կրճատվել են։ HIMARS արտադրող Lockheed Martin-ի նման խոշոր խաղացողները նույնպես մի քանի ամսվա ընթացքում կորցրել են իրենց արժեքի մոտ մեկ քառորդը։
Այսինքն, շուկան այլևս չի հավատում երկարատև պատերազմին և սկսում է կանխատեսել հակամարտության հնարավոր սառեցումը, գրում են վերլուծաբանները։

