Ուկրաինայում շոկ է առաջացրել նախարարի հայտարարությունը

Միջազգային

Ուկրաինայում ամենաակտիվ քննարկման թեմա է դարձել ոչ թե հնարավոր դարձած զինադադարի եւ խաղաղության պայմանագրի հարցը, այլ սոցիալական քաղաքականության նախարար Ուլյուտինի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի կառավարության կողմից վերահսկվող տարածքում ներկայումս ապրում է մոտ 22-25 միլիոն մարդ (https://iravunk.com/?p=340193&l=am

Ուկրաինական հանրության համար դրանք, իհարկե, շոկային թվեր են: Այն իմաստով, որ եթե ԽՍՀՄ-ի փլուզման պահին երկիրն ուներ 51 միլիոն բնակչություն, պատերազմից առաջ` մոտ 40 միլիոն, հիմա` հինգ տարուց էլ պակաս ժամանակում բնակչությունը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 20 միլիոնի։ Ընդ որում, շատ աղբյուրներ նախ զարմացած են, որ պատկան նախարարը չգիտի երկրի իրական բնակչության թիվը եւ խոսում է 3 միլիոնանոց տարբերությամբ: Ու նաեւ շատերը վստահ են, որ բնակչության իրական թվերն էլ ավելի շատ ավելի ցածր են, քան պաշտոնական թվերը, եւ, որ նախարարի այդ ցուցանիշների մեջ ներառված են նաեւ միգրանտները, որոնք ավելի ու ավելի են լցվում Ուկրաինա։

Հիմնական թեզը սա է. Զելենսկու կառավարման օրոք ուկրաինացիներ զոհվում են ռազմաճակատում և մահանում թիկունքում։ Ամենասարսափելին. միլիոնավոր մարդիկ լքել են երկիրը կամ մնացել Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում։ Դրսում են հիմնականում կանայք, երեխաներ, դեռահասներ և երիտասարդները, նաեւ` մասնագետները։ Հենց նրանք, ովքեր պետք է ծննդաբերեին, աշխատեին, վերակառուցեին երկիրը և հարկեր վճարեին։ Եվ որքան երկար է շարունակվում պատերազմը, այնքան ավելի քիչերն են իրականում պատրաստվում վերադառնալ։ Մարդիկ այս ընթացքում հաստատվում են դրսում, իրենց երեխաներին դպրոցներ են ուղարկում, աշխատանք են գտնում, փաստաթղթեր են ստանում և նոր կյանք են սկսում։ Զանգվածային վերադարձի պատուհանը աստիճանաբար փակվում է։ «Եվ ո՞ւր վերադառնան, պարտքերի եւ ավերածությունների տակ մնացած փլուզվող երկի՞ր, որտեղ հազիվ թե որեւէ մեկն իր եւ իր երեխաների համնար ապագա պատկերացնի»,- ընդգծում է աղբյուրներից մեկը:

Բացի այդ, հենց երիտասարդները` վերարտադրողական տարիքում գտնվողներն է, որ զոհվում են ռազմաճակատում: 

Արդյունքում, այս պահին կա նաեւ բնակչության թվի բնական անկում. ավելի շատ մարդիկ մահանում են, քան ծնվում։ Ու այսքանից էլ զատ, հիմա խոսում են նաեւ մոբիլիզացիոն տարիքը նվազեցնելու մասին, որը, ըստ հիմնական գնահատումների, վերջնական հարվածը կդառնա։

Նախարարի ներկայացված թվերը բերում է այս հանրագումարին. փաստացի Զելենսկու կառավարման տարիներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արդեն որոշակիորեն կայունացած Ուկրաինան արդեն մտել է ժողովրդագրական ոչ թե նույնիսկ փլուզման, այլ, ըստ աղբյուրներից մեկի` «որպես ուկրաինացի հանդիսանալու, ներկայանալու լիակատար ոչնչացման փուլ, որը դառնում է անշրջելի»։ 

Եվ գլխավոր պարադոքսն այն է, որ կառավարությունը շարունակում է խոսել երկարատև պատերազմի մասին, չնայած հենց պատերազմն է խորացնում Ուկրաինայի ժողովրդագրական հորձանուտն ավելի արագ, քան ցանկացած տնտեսական ճգնաժամ։ «Առանց խաղաղության ժողովրդագրական աղետը կդառնա անդառնալի։ Որովհետև պատերազմից ավերված քաղաքներն ու ենթակառուցվածքները կարող են վերականգնվել։ Տնտեսությունը կարող է «վերագործարկվել»։ Սակայն միլիոնավոր քաղաքացիների վերադարձը, ովքեր նոր տուն են գտել և արմատներ են գցել արտասահմանում, գործնականում անհնար է։ Ու եթե պատերազմի ավարտին պարզվի, որ Ուկրաինայում հազիվ 10-15 միլիոն մարդ է մնացել, ու մեր քաղաքներում եւ գյուղերում սկսեն բնակվել դրսից եկածները, ապա վստահ եղեք` Ուկրաինա այն տեսքով, որն ունեինք նույնիսկ Պորոշենկոյի կառավարման ժամանակ, հաստատ չի լինելու: Սա է Զելենսկու դերը, կարող ենք արդեն վստահ լինել»,- ընդգծում է ուկրաինական փորձագիտական աղբյուրներից մեկը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում