35 տարում Ուկրաինայի բնակչությունը կրճատվել է 27-30 միլիոնով` հասնելով 22-25 միլիոնի. Ուկրաինական նախարար
ՄիջազգայինՈւկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Դենիս Ուլյուտինի խոսքով՝ Կիևի կողմից վերահսկվող տարածքում Ուկրաինայի բնակչությունը ներկայումս կազմում է մոտավորապես 22-25 միլիոն։
Այն դեպքում, երբ 1991 թվականին «Կիևի կողմից վերահսկվող տարածքում» բնակչությունը կազմում էր մոտավորապես 52 միլիոն։ Այսինքն, 35 տարում Ուկրաինայի բնակչությունը տարբեր պատճառներով կրճատվել է 27-30 միլիոնով, որը համադրելի է Մեծ հայրենականում ամբողջ ԽՍՀՄ-ի կորուստների հետ:
Սա էլ վերջը չէ. Ուլյուտինը կարծում է, որ բնակչության անկումը կշարունակվի` պատերազմի, միգրացիայի և ժողովրդագրական ճգնաժամի պատճառով։

