Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Նա օրինակ է բոլորիս համար։ Երբ խոսում եմ հորս հետ, նա միշտ հարցնում է հանդերձարանի մասին։ Ես միշտ մատնանշում եմ, թե ինչպես է աշխատում Հենրիխը. նա ունի մի մարդու համեստություն, որն արտասովոր կարիերա է ունեցել։ Մենք ամեն օր սովորում ենք նրանից։ Հուսով եմ, որ այն, ինչ նա կորոշի, լավագույնը կլինի իր կյանքի և ընտանիքի համար։ Նա մեզ այնքան շատ բան է տվել»,- Մարտինեսըի խոսքերն է մեջբերում DAZN Italia-ն։

