Նավթի համաշխարհային պահուստները նվազում են աննախադեպ արագությամբ
ՄիջազգայինՆավթի համաշխարհային պահուստները նվազում են աննախադեպ արագությամբ։ Այս մասին փորձագիտական մտահոգությունները սրվում են աչքի առաջ:
Իրանի հետ պատերազմի և Պարսից ծոցից նավթի հոսքի դադարեցման ֆոնին աշխարհը սպառում է նավթի ռազմավարական պահուստները աննախադեպ արագությամբ։ ԱՄՆ-Իրան հակամարտության լուծման բացակայության դեպքում համաշխարհային պաշարներն արդեն այս ամիս կարող են նվազել մինչև 6.8 միլիարդ բարել, ինչը կհանգեցնի գների կտրուկ աճի: Եբթադրաբար` նախ մինչեւ 150 դոլար` մեկ բարելի համար: Իսկ դինամիկայի պահպանման դեպքում շատ արագ կնվաճվի 200 դոլարի բնագիծը, հաշվի առնելովբ, որ ամեն պաշարների նվազման մասին ամեն մի նոր տվյալ սկսել է սրել խուճապային տրամադրությունները։

