Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Սուրեն Պետրոսյան

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» կուսակցություն հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանը վերջերս իր ասուլիսի ընթացքում արեց հայտարարություն, ըստ որի, նա մշտապես ֆինանսավորել է 2021-2022 թվականներին անցկացվող բոլոր ընդդիմադիր հավաքները: Ինչպես գիտենք, նշված տարիներին հավաքներ կազմակերպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը հետագայում ձեւակերպվեց որպես «Սրբազան շարժում»: Եվ քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին այդ օրերի իրադարձություններին ակտիվ մասնակցությունն է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, նրանից էլ «Իրավունք»-ը փորձեց ճշտել իրականությունը:

— Նախ կցանկանայի գնահատեիք, թե ինչպե՞ս է անցնում դեռեւս նոր մեկնարկված նախընտրական քարոզարշավը, եւ արդյոք հավասար պայմաններ են ստեղծված ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար:

— Կարծում եմ՝ դեռ շուտ է որեւէ գնահատական տալու համար, բայց սովորական, դրական ընթացք է: Ինչ վերաբերում է ուժերի հավասարությանը, բնականաբար, այդ տեսանկյունից ֆինանսական ռեսուրսները հավասար չեն: Բայց մենք երբեք էլ մյուսների հետ չենք էլ մրցել ֆինանսական ասպեկտով: Մեր մրցակցությունն ընդհանրապես դրանում չի եղել, ու այդ առումով դուրս ենք մրցակցությունից, քանի որ շեշտը դրված է բացառապես օրակարգի, գաղափարի եւ գաղափարակրող մարդկանց վրա, ինչպես նաեւ մեր շփումների ու հարաբերությունների վրա ժողովրդի հետ:

— Բոլորովին վերջերս Սամվել Կարապետյանը հայտարարություն արեց, որ ինքն այն մարդն է եղել, ով մշտապես ֆինանսավորել է Հայաստանում կայացած ընդդիմադիր ցանկացած շարժում: Լինելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այպսես ասած, հիմնադիրներից՝ Դուք տեղյա՞կ եք այդ ֆինասներից:

— Ես տեղյակ չեմ այդ ֆինանսավորումներից ու, ճիշտն ասած, դա ինձ առանձնապես այդքան էլ չի հետաքրքրում: Ես մշտապես ասել եմ, որ իմ խորին համոզմամբ, մենք, որպես այդպիսին, տիտղոսային ընդդիմություն չենք ունեցել, եւ նրանք ընդդիմություն չեն եղել:

— Նրանք` ովքե՞ր, պարոն Պետրոսյան:

— Պառլամենտական ընդդիմության մասին եմ ասում: Այդ Ձեր նշած ժամանակահատվածում հավաքներ պառլամենտական ընդդիմությունն է արել:

— Այդ ընթացքում նաեւ եղել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը…

— Եթե խոսքը դրա մասին է, ապա ասեմ, որ դրա հասցեատերը ես չեմ: Որովհետեւ ես անգամ չնչին առումով ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ ընդհանրապես, երբեք ներգրավված չեմ եղել: Հակառակը, ես միշտ ասել եմ, դեմ եմ, որ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ֆինանսավորեն այդ շարժումը: Սա ժողովրդական շարժում է, հետեւապես, պետք է, որ աղբյուրները պարզ լինեն: Ես այդ աղբյուրները ոչ միայն մատնանշել եմ, այլ նաեւ ասել եմ, որ պատրատ եմ երեք օրվա ընթացքում, բոլոր հնարավոր ծախսերը հոգալ: Ու ոչ թե ես անձամբ այն հոգամ, այլ մատնանշել եմ, որ սփյուռքը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի մեր հայերը, բացեիբաց, ուղիղ ասում են՝ մենք պատրաստ ենք աջակցել, ամեն մեկս որոշակի գումարով, որ այս շարժումը տեղի ունենա: Եվ դա պետք է լինի բաց ու թափանցիկ: Այդ մոտեցումը չի ընդունվել, եւ դրանից հետո ես անգամ տեղյակ չեմ էլ եղել, թե ովքեր են ֆինանսավորմանը մասնակցում ու մասնակցել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում