«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՋՐԱԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասարակություն

Այսօր, մայիսի 8-ը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից, անմահ հերոս ԷԴԻԿ ՎՐԵԺԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 32 տարի է անցել։ Այսօր մարդաշատ էր Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղի հերոսների հուշահամալիրը։

Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսներ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ և ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ շիրիմներին այցելեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Արթիկի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյանի» անվան կոմիտեի անդամները, նախագահ Ռազմիկ Պապիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արթիկի Երկրապահ Կամավորական ջոկատի անդամները, նախագահ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, հերոսների հարազատներ, համագյուղացիներ։ Անմահ հերոսի մայրը, 91-ամյա ԱՐՓԻԿ տատը, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.

«Էդիկս ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին, Հայրենյաց գյուղում։ Ծննդավայրի 8-ամյա դպրոցը սովորելուց հետո, ուսումը շարունակել է Հոռոմի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո, սովորել և ավարտել է նաև Արթիկի ուսումնարանը, ստացել դերձակի մասնագիտացում։ Ծառայել է բանակում։ 1994֊ի ապրիլին, հայրենի գյուղի կամավորների հետ միասին, որդիս կամավորագրվեց ու մեկնեց ԼՂՀ պատերազմի մասնակցելու։

Ցավոք, հենց մայիսի 8֊ին, Շուշիի ազատագրման օրը, զոհվել է հերոսաբար, Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում, հանուն սրբազան հայրենիքի, լինելով տակավին 22 տարեկան։ Որդիս հետմահու արժանացել է «Ոսկե մեդալի», «Հայրենիքի պաշտպանության համար», «Արիության համար» մեդալների, ԼՂՀ նախագահի կողմից։ Էդիկիս երազանքն էր Ղարաբաղը ազատագրված տեսնելը, որ ինձ ցույց տա» ։ Արարողության ժամանակ, Էդիկի ընկերները պատմում էին իրենց հիշողությունները, հիշում միայն լավն ու բարին, ընդգծում, որ շատ բարի ու կամեցող էր Էդիկը, բոլորին օգնության հասնող։ Էդիկի հրամանատարը ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, մեզ հետ զրույցում պատմեց. «Նույնիսկ պատերազմի ծանր ու դժվարին օրերին Էդիկը զինվորական տաք հագուստ է կարել /քանի որ դերձակ էր /, որպեսզի բաժանի ընկերներին։ Միջոցառման ավարտին հերոսի մայրը ԱՐՓԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, իր շնորհակալական խոսքը հայտնեց բոլոր ներկաներին ու ասաց. « Թող էլ երբեք պատերազմ չլինի ու ոչ մի մայր չտեսնի այն դաժան ցավը, ինչը ես եմ տեսել, զգացել, խաղաղություն մեր երկրին»։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ