Ինչու մայիսի 9-ը հարամել սպառնացող Զելենսկին «մի գիշերում» մտափոխվեց

Վերլուծություն

Դեռ միայն երեկ էր Զելենսկին սպառնում հարամել մայիսի 9-ը, Մոսկվայից էլ գալիս էր նույն ռեակցիան, թե այդ դեպքում Կիեւի կենտրոնը հողին կհավասարեցվի: Բայց ահա հայտարարվեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմ, որը կտևի մայիսի 9-11-ը։

Դա ակնարկ է ինչ-որ կուլիսային պայմանավորվածությունների մասին, եւ իրավիճակն ավելի ինտրիգային դարձրեց Կրեմլը` հայտարարելով, որ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարը մինչև մայիսի 11-ը երկարաձգելու հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ կտրամադրի ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովն էլ բացատրեց, թե` Ռուսաստանը համաձայնել է Թրամփի՝ հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ նախաձեռնությանը, որը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների միջև վերջերս տեղի ունեցած զրույցի շարունակությունն է։ Նաեւ, որ` Քննարկումների ընթացքում ԱՄՆ-ն կապի մեջ է եղել Կիևի հետ։

Թրամփն էլ, ի դեպ, մայիսի 8-ը հռչակել է նացիզմի դեմ հաղթանակի օր, բնականաբար, իր ոճով այդ հաղթանակի գլխավոր դերակատար «դարձնելով» ԱՄՆ-ին: Սակայն այս դեպքում ոչ թե դա է կարեւորը, այլ այս բոլոր փաստերի համախմբումից բխող եզրակացությունը:

Այն, որ վերջին ժամանակներս եվրոպական մի շարք երկրներում եւ առաջին հերթին` Գերմանիայում ամենավերին մակարդակներով իսկական ֆաշիզմի վերածնունդ է, նացիստական ժառանգ Մերցը բացահայտ է խոսում նոր պատերազմից, դժվար չէ չնկատելը: Իսկ ահա Թրամփն այս ֆոնին մայիսի 8-ը հռչակում է, որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում «Եվրոպայում բռնապետության և չարիքի» դեմ Միացյալ Նահանգների Հաղթանակի օր` ստորագրելով նախագահական հրամանագիր. «Ես՝ Դոնալդ Թրամփս, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ տրված լիազորությունների ուժով, հայտարարում եմ 2026 թվականի մայիսի 8-ը որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր», - ասվում է ԱՄՆ նախագահի կողմից այսօր ստորագրված հռչակագրում։

Ինչ-որ բա՞ն է շփոթել Թրամփը. Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օրը ամենեւին էլ մայիսի 9-ը չէ, այլ` 1945 թվականի սեպտեմբերի 2: Իսկ մայիսի 8-ին Գերմանիան է ստորագրել կապիտուլյացիայի ակտի տակ: Մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին, եւ համաձայն դրա, հենց մայիսի 9-ն է համարվում, կրկնենք, ոչ թե Երկրորդ աշխարհամարտի, այլ Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Մեծ հայրոնական պատերազմում հաղթանակի օր:

Իհարկե, ԱՄՆ-ում այս ժամանակագրությունը շատ լավ գիտեն: Բայց երբ Թրամփը ԱՄՆ նախագահական հրամանագրվ ընդգծում է մայիսի 8-9-ի դերը, սա, իհարկե, պատահական չէ, անկախ այն բանից, թե այդ հաղթանակում նա ում ինչ դեր է վերագրում: Ու երբ սրան ենք ավելացնում այն սուր հակասությունները, որոնք վերջին ժամանակներս արդեն բացահայտ են Թրամփի եւ Գերմանիայի, այսինքն նաեւ Մերցի թիկունքում պարզ ուրվագծվող ուժերի հետ, պատկերն ավելի հստակ է դառնում: Այն է` նման հրամանագրով Թրամփն ընդգծում է, որ Երկրորդ աշխարհամարտում եւ այդ թվում`«Եվրոպայում բռնապետության և չարիքի» հաղթանակի դեմ արդյունքներն ամենեւին էլ չեղարկված չեն: Իսկ դա հիշեցում է, որ այդ «բռնապետության և չարիքի» արմատներից մեկն էլ կանցլեր Մերցի նացիստ պապն է:

Եվ երբ սրան գումարվում է փաստը, որ, բնականաբար, այդ տրամաբանության կրողներն են Ռուսաստանը եւ Չինաստանը, իսկ այն ժամանակների դաշնակից Բրիտանիան հիմա ակնհայտորեն այլ ուղղության մեջ է, ապա բավականին ցցուն պատկեր է սկսում տեսանելի դառնալ: Բայց ոչ թե միայն պատմական անցքերն իրենց տեղը դնելու, այլ` ներկա իրողությունները գնահատելու մասով: Ու սա, հիշեցնենք, Ուշակովի ասածով` Պուտինի եւ Թրամփի «միջև վերջերս տեղի ունեցած զրույցի շարունակությունն է»: Կարելի է ավելացնել` նաեւ մոտ օրերս կայանալիք նախագահ Սիի ու Թրամփի սպասվող զրույցի:

Ինչ վերաբերում է Զելնսկուն, ապա երեւանյան պոռոտախոսություններից հետո նրան երկու մեսիջ գնաց: Նախ Մոսկվայի եւ Վաշինգտոնի բաց հայտարարության տեսքով, թե վերջ, եռակողմ բանակցային ձեւաչափը դադարեցվում է: Ապա նաեւ Մոսկվայի միանգամայն թափանցիկ մեսիջի տեսքով, թե հիմա անկամ Կիեւի կենտրոնը, որոշումների կայացման ուկրաինական կենտրոնները եւ անձամբ Զելենսկին հարվածներից ապահովագրված չեն: Այսինքն, եթե նա չի տեղավորվում մայիսի 8-9-ի մոդելի տրակաբանության մեջ` շարունակելով խաղալ վերածնվելու փորձեր անող նացիզմի դաշտում, ուրեմն նրա հանդեպ մոտեցումները փոխվելու են Մոսկվայից եւ Վաշինգտոնից եկած այս նոր մեսիջների տրամաբանությամբ: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում