«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԵՄ-ն Հայաստանը ցանկանում է դարձնել հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի. Բալասանյան

Ներքաղաքական

Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայաստանյան հանրային ու փորձագիտական դաշտում առաջացրեց հակասական գնահատականներ։ Թեեւ իշխանությունները այն ներկայացնում են որպես Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման եւ եվրոպական ներգրավվածության խորացման կարեւոր փուլ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆի գնահատմամբ՝ որեւէ կարեւոր ու կոնկրետ արդյունք չի եղել:

— Ամենակարեւոր հարցին պատասխան չտրվեց՝ ե՞րբ է կանգ առնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթումը: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու իր ծրագիրը՝ Եվրոպայի լուռ հայացքի ներքո: Դա դավաճանություն է եվրոպացիների կողմից: Նիստին մասնակցում էին նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի ղեկավարները: Դա նշանակում է, որ Եվրոպական միությունը Հայաստանը ցանկանում է դարձնել գործիք կամ հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի: Այն, ինչ չհաջողվեց անել Վրաստանի պարագայում, փորձ է արվում անել Հայաստանի դեմքով: Եվրոպական միությունը ձգտելու է Հայաստանը երկրորդ ճակատ դարձնել Ռուսաստանի համար: Սա բոլորովին չի բխում մեր շահերից: Բացի այդ, սրա արդյունքում Ռուսաստանը դադարեցնելու է նաեւ իր տնտեսական բոլոր կապերը Հայաստանի հետ: Եվրոպացի չինովնիկների ծափահարությունները եւ գովեստի խոսքերը Փաշինյանի հասցեին լավ տեղ չեն տանում: Հայաստանի ազգաբնակչությունն իր վրա է զգալու դրա բոլոր հետեւանքները:  Ռուսաստանի կողմից բոլոր տնտեսական կապերի խզումը հանգեցնելու է նրան, որ մենք չենք ունենալու գազ, չեն լինելու դրամական փոխանցումներ, չի լինելու առեւտուր եւ ամենակարեւորը՝ չի լինելու աշխատանք եւ աշխատատեղեր: Սրանով շեշտակի բարձրանալու է աղքատության մակարդակը մեր երկրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը