Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել. Հրանտ Բագրատյան

Ներքաղաքական

Ինչո՞ւ էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, երբ Արեւմուտքն ունի Զելենսկու հետ հանդիպելու, ռազմական օգնություն ցույց տալու հազար հատ այլ ֆորմատ։ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանի օժանդակությամբ կազմակերպված Զելենսկու այցելությունը Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին դարձավ հակառուսական իրադարձություն, թշնամություն։

Ավելի մեծ թշնամություն հնարավոր չէ պատկերացնել։ Այսօր Ռուսաստանն աշխարհում ունի արդեն երկու մեծ թշնամի։ Արդեն սա պետք է ֆիքսենք ու հասկանանք։ Մեկը Ուկրաինան է, մյուսը՝ Հայաստանը։ Իսկ իր թշնամիների հետ Ռուսաստանը միշտ պատերազմում է, որովհետեւ ունի իր շահերը։ Անթույլատրելի է համարում իր սահմանների մոտ նման թշնամանքը։ Սա պետք է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հասկանա։ Կամ էլ՝ ավելի շուտ պետք է հասկանա այն քաղաքական ղեկավարությունը, որը կգա հունիսի 7-ի ընտրություններից հետո:

Այս ամենը միտումնավոր է արվում: Այնպես չէ, որ Հայաստանը չէր հասկանում։ Հայաստանը պետք է ասեր․ «Եթե դուք Զելենսկուն կանչում եք այստեղ, ես հրաժարվում եմ քաղաքական գագաթնաժողովի կազմակերպումից, ես գործ չունեմ դրա հետ»։ Հայաստանը պիտի ասեր․ «Ես չեմ կարող հանդուրժել իմ դաշնակցի նկատմամբ այդ գործողությունը»։ Ինձ համար անսպասելի էր, որ Հայաստանն այդքան կիջնի։ Ալեն Սիմոնյանն ասում է․ «Վերջապես սկսել ենք քաղաքականություն վարել»։ Բայց ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել։ Ձեր անկախության քաղաքականությունը Ռուսաստանին քրֆե՞լն է, որտեղից տարեկան 7 միլիարդ դոլար սուբսիդիա եք ստանում։ Ուզեն-չուզեն՝ ռուսները պետք է փոխեն այդ գները։ Համենայն դեպս, այս իշխանության օրոք։ Ամեն ինչի գինն էլ պետք է փոխեն։ Ինչի՞ պետք է 3-4 անգամ էժան գազ տան։ Ու ոմանք էլ գալու են, ասեն. «Ըհըն, տեսա՞ք, որ թշնամի են ռուսները։ Բա որ ձեզ ասում էինք»։ Բայց դուք եք սարքում, դուք եք կազմակերպել։ Ռուսներն այդպիսի մտադրություն չունեին։ Դուք բերել եք Զելենսկուն, որը նստած պատմում է, թե ինչպես է հարվածում Մոսկվային։ Դա ձե՞ր գործն է, Ռուսաստանը ձեզնից ոչինչ չի խնդրում։ Ընդամենը խնդրում է չեզոքություն։ Ինչի՞ եք դիտավորյալ այդպիսի բաներ անում։ Չէ՞ որ նման բաների համար պետք է լինելու պատասխան։ Եվ այդ պատասխանը ռուսները տալու են։ Դուք հալ ունե՞ք դիմանալու այդ պատասխանին։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ