Գյումրի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել. Պողոսյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

Թերեւս ամենաընդդիմադիր քաղաքում օրեր առաջ Մակրոնն ու Փաշինյանը հավաքել էին հոծ բազմություն: Ի՞նչ կասեք այս մասին:

— Տեսեք, նախկինում շատ էին փորձում Գյումրիին վերագրել Նիկոլին բերելու հարցը, քանի որ այդ չարքիը Գյումրիից էր գլորվելով հասել Երեւան, բայց Գյումրին միշտ էլ իրապես եղել է ավելի սառը դատող, մտածող եւ ճիշտ գնահատող: Սկսած 2019 թվականից՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում միշտ էլ խնդիրներ ունեցել է: Հիշենք այն հայտնի տեսանյութը երբ գյումրեցի մի հասարակ կին՝ Մարիամը, գուշակի տեսքով մոտեցավ նրան ու Փաշինյանին ստախոս անվանելով՝ ասաց. «Ողջ ազգին խաբել ես»:

Գյումրեցիների մեծ մասը դա հասկանում է, իսկ Գյումրիի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել: Երեւանից, տարբեր մարզերից, բոլոր նախարարներն իրենց աշխատակազմով հանդերձ, ոստիկանության հսկայական քանակությամբ մարդիկ, որոնք հագնվել էին քաղաքացիական համազգետեր, Գյումրիում էին: Ավելին, ինձ ասացին, որպեսզի ոստիկաններն այդքան ցայտուն չերեւային, ոստիկանության գվարդիայի աշխատակիցներն ի տարբերություն նախորդ անգամների, ոչ թե ավտոբուսներով էին եկել, այլ իրենց մեքենաներով ու մեքենաները կայանել էին բոլորովին այլ՝ հեռու վայրում՝ Գյումրու Անի թաղամասում, ու ոտքով իջել էին հրապարակ:

Եվ ես այդքան էլ համաձայն չեմ, որ բազմամարդ է եղել հրապարակը, քանի որ հաշվի առնելով Գյումրու Վարդանանց հրապարակն ավելի փոքր է, քան 4 հեկտար տարածքը: Այսինքն՝ այն կրկնակի փոքր է Երեւանի Ազատության հրապարակից: Նաեւ հաշվի առնենք, որ այդ տարածքում կան մեծ շատրվաններ, որը կրկին կրճատում էր մարդկանց քանակը: Այնպես որ, տարածքն ամբողջովին լցված չէր: Մաքսիմում մի 4000 մարդ լիներ, որից հաստատ մի 3000-ը տարբեր պաշտոնյաներ, ոստիկաններ, թիկնապահներ եւ այլ քաղաքներից ժամանածներն էին: Արդյունքում իրական գյումրեցիներ այնտեղ շատ քիչ են եղել, ինչպես Փաշինյանի այս տարվա բոլոր «գաստրոլների» ժամանակ:

Հրավիրել գերաստղերի եւ հավաքված մարդկանց քանակի ֆոնին փիառվել, նախընտրական մարտավարությո՞ւն պետք է դիտարկել:

— Գուցե եւ փիառ է կամ նրա մի տեսակ ո՛չ նորմալ, ո՛չ մարդկային համառությունը, որ նա անդադար այս մեկ ամիս է, ինչ ցանկանում է Գյումրու հրապարակում մարդ հավաքել ու այդպես էլ չի ստացվում, հիմա էլ փորձեց նման կերպ:

Կարող ենք հանգիստ փաստել, որ այսօր Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի ընդունում Փաշինյանին: Այ հենց դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն այսօր դռնեդուռ ընկած ամեն հնարավոր եւ անհնար տարբերակները կիրառում է, որպեսզի ցույց տա, որ ինքը դեռեւս ունի որոշակի հեղինակություն, համակրանք: Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք պետական լծակների, իրավական համակարգի աշխատանքը՝ վատ իմաստով: Այսինքն, այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ նա իսկապես ապրում է իր քաղաքական մայրամուտը: Իհարկե, կարող է այդ մայրամուտը մի քիչ երկարել, քան այս տարվա խորհրդարանական ընտրությունները, բայց կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ընտրությունները Փաշինյանի կյանքի վերջին ընտրություններն են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում