Պատմության ընթացքում ռուսական արջի դեմ ելած պետությունների ղեկավարներից այդ ո՞վ է «մարսել…»

Դե հիմա պատկերացրեք, թե Կրեմլում, Մոսկվայում ինչ որոշումներ են ընդունում եւ ընդունելու՝ տեղեկանալով, որ Ռուսաստանի ամենաարյունախում, ամենամոլի թշնամիներից Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին Երեւանից սպառնացել է հարվածներ հասցնել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին, եւ որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ բանակցություններ է վարել Զելենսկու հետ, միասին եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, Ռուսաստանի վրա ճնշման գործադրումը եւ ՌԴ-ի հանդեպ թշնամական այլ քայլեր:

Կասկածից գրեթե դուրս է, որ այդ որոշումները միայն Կիեւի եւ Լոնդոնի դեմ չեն լինի, այլ նաեւ նաեւ Երեւանի, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը եւ իր իշխանությունը համախոհ ու հանցակից են Զելենսկուն, Սթարմերին, Մակրոնին եւ Երեւան ժամանած արեւմտյան ոհմակի (չարախմբի) մյուս ներկայացուցիչներին, նրանց հետ միասին դավեր են նյութում Ռուսաստանի դեմ:

Ինչպես այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Երեւանում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի իրադարձությունները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Երեւանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումները:

«Հայաստանի ղեկավարությունը..., իսկ նա, ի դեպ, Մոսկվա կատարած վերջին այցերի ժամանակ հավաստիացնում էր, որ Ռուսաստանի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկելու։ Եթե այդպես է հավաստիացումների հետ կապված իրավիճակը, նշանակում է, որ ոչ միայն Մոսկվայում եւ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է այդպես վարվում Հայաստանի ղեկավարությունը՝ չկատարելով իր խոստումները»,- ասել է Զախարովան՝ ակնարկելով, որ Նիկոլը ստախոս է եւ իր խոսքի տերը չէ նաեւ Հայաստանում եւ Հայաստանի քաղաքացիների հանդեպ իր վերաբերմունքում։

Պատմության ընթացքում ռուսական արջի դեմ ելած պետությունների ղեկավարներից այդ ո՞վ է, պատկերավոր ասած, մարսել… Զելենսկու հերթն էլ է հասնելու, Նիկոլի հերթն էլ, մյուսներինն էլ… Ոմանք ասում են, թե Նիկոլը Սահակաշվիլու օրն է ընկնելու: Ո՛չ, ինքն էլ, Զելենսկին էլ Սահակաշվիլուն դեռ երանի են տալու…

Այն, որ Նիկոլ հայադավը Հայաստան էր հրավիրել Ռուսաստանի ամենաարյունախում, ամենաարմատական, ամենամոլի թշնամիներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, կամ առնվազն համաձայնել է, որ նրանք, որոնք, ի դեպ, նաեւ Հայաստանի թշնամիներն են, Երեւանում հավաքվեն եւ, իր հետ միասին, Ռուսաստանի եւ Հայաստանի դեմ դավեր նյութեն, կարծում է, թե իր եւ իր ոհմակի (չարախմբի) վրա էժա՞ն է նստելու… Ո՛չ, իհարկե, նման «հրաշքներ» չեն լինում, անխուսափելիորեն գալու է հատուցման պահը:

Նիկոլը չի՛ հասցնելու ճողոպրել Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, Թուրքիա կամ որեւէ այլ պետություն, բայց եթե նույնիսկ հասցնի էլ, այնտեղ էլ փրկություն չի ունենալու, ընդ որում, խոսքը միայն այն մասին չէ, որ երկար ձեռքերը կհասնեն այնտեղ:

Ռուսաստանի հանդեպ Նիկոլի եւ իր ոհմակի կտրուկ քաղաքական դեմարշն առնվազն վատթարացնելու է Հայաստանում անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ինչպես նշել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը, ԽՍՀՄ փլուզումից հետո Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ստեղծված տնտեսական կապերի խզումը Հայաստանի քաղաքացիների համար չափազանց ծանր հարված կլինի:

Ավելին. Նիկոլի եւ իր ոհմակի ներկայիս եւ առաջիկա հակառուսական ու հայադավ քայլերով միանգամայն իրական նախադրյալներ են ստեղծվելու մեր երկիրն արծաթյա սկուտեղի վրա Թուրքիային եւ Ադրբեջանին մատուցելու համար: Նշված քայլերը նաեւ լրջորեն բարդացնելու են առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») հակահայկական կուսակցության ու Նիկոլ հայադավի քաղաքական հեռանկարները, սակայն Նիկոլն արհամարհում է այդ վտանգը, քանի որ իր ոհմակը պատրաստվում է ընտրությունների արդյունքներն էապես կեղծել, ինչը թույլ չտալու համար շատ կարեւոր է ընտրողների առնվազն 70 տոկոսի մասնակցությունն ընտրություններին:

Մակրոնը, ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, նշել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները եւ գովել Նիկոլին «եվրոպական ինտեգրման» կուրս վերցնելու համար: Դե, բնականաբար, պետք է գովի, քանի որ Արեւմուտքի գործակալ կամ առնվազն կամակատար, ադրբեջանցի մոր ծնունդ Նիկոլ հայադավը Հայաստանում Արեւմուտքի հինգերորդ շարասյուն հանդիսացող իր ոհմակի հետ կատարել ու շարունակում է կատարել Ռուսաստանի, Հայաստանի եւ հայերիս դեմ ուղղված այն քայլերը, ինչի համար իր վրա խաղադրույք էր կատարվել, եւ ինչի համար իրեն եւ իր ոհմակին բերեցին իշխանության:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ նախկինում շատերը Հայաստանն ընկալում էին որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո երկրի քաղաքական ուղեգիծը փոխվել է: Գրողի ծոցը լինի այդ «թավշյա հեղափոխություն» կոչվածը՝ Արեւմուտքի կազմակերպած աշխարհում հերթական գունավոր հեղափոխությունը, որի գլխավոր դերակատարների պատիժը լինելու է դաժանագույնը եւ արդարացի:

«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ համարվում էր Ռուսաստանի դե ֆակտո արբանյակը։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք այդքան շատ նոր այցելություններ ձեր երկիր, շատ ցուցադրական է»,- ասել է Մակրոնը (մեջբերումը News.am-ից), նա՛, որին կինը (ըստ որոշ տեղեկությունների, տրանսգենդեր) պարբերաբար ծեծում է, նա՛, որին նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այդ առումով հրապարակայնորեն նվաստացրեց ու ծաղրեց՝ աշխարհում նրա հեղինակությունը դարձնելով հատակի փալաս, ինչին, ի դեպ, աստիճանաբար հավասարվում է նաեւ Նիկոլի հեղինակությունը Հայաստանում:

Մակրոնը, ինչպես Հայաստանի գերագույն գլխավոր ստախոս Նիկոլը, իհարկե, ստում է: Մակրոնին նախորդած Ֆրանսիայի 3 նախագահներ այցելել են Հայաստան՝ Ժակ Շիրակը 2006 թվականի սեպտեմբերի 29-ին, Նիկոլա Սարկոզին 2011թ. հոկտեմբերի 6-ին երկօրյա պետական այցով, Ֆրանսուա Օլանդը 2014թ. մայիսին պետական այցով եւ 2015թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2018թ. օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով: Հայաստան է եկել նույնիսկ անկրկնելի անտիսովետչիցա Մարգարետ Թետչերը։

Նշենք նաեւ, որ Եվրոպական քաղաքական համայնքը (ԵՀՔ), որի գագաթնաժողովը Երեւանում տեղի է ունեցել ս. թ. մայիսի 4-ին, քաղաքական երկխոսության միջկառավարական հարթակ է, որը հիմնադրվել է 2022թ. Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Ձեւաչափը միավորում է ԵՄ 27 անդամ երկրներին եւ 20 այլ եվրոպական պետություններին (ներառյալ՝ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան): Զուգահեռաբար Երեւանում մայիսի 5-ին շարունակվում էին դեռ նախօրեին սկսված Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) 1-ին գագաթնաժողովը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ