«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը, ըստ էության, կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։

Այսօր արդեն ակնհայտ է, որ չլիցենզավորված օպերատորները Հայաստանում օր օրի մեծացնում են իրենց ներկայությունն ու մասնաբաժինը։ Սա նշանակում է, որ ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք խաղադրույքներ են կատարում չվերահսկվող հարթակներում։ Այդ կայքերը դուրս են պետական վերահսկողությունից, հետևաբար չունեն պատասխանատվության, թափանցիկության և խաղացողների պաշտպանության այն մեխանիզմները, որոնք պարտադիր են լիցենզավորված օպերատորների համար։

Այլ կերպ ասած՝ չլիցենզավորված հարթակները կարող են գործել գրեթե առանց որևէ սահմանափակման՝ ընդհուպ մինչև շահած գումարները չվճարելը։ Իսկ քաղաքացին, նման իրավիճակում հայտնվելով, գործնականում զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներից, քանի որ պետական մարմինները հաճախ պարզապես հնարավորություն չունեն հետամուտ լինելու այդ օպերատորներին։

Օրենսդրական փոփոխությունների մի շարք դրույթներ, ըստ էության, լրացուցիչ խթան կարող են դառնալ քաղաքացիներին լիցենզավորված դաշտից դեպի սև շուկա մղելու համար։

Նախագծով առաջարկվում է արգելել խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից։

Այս ձևակերպումը, թեև գեղեցիկ է հնչում, բայց իրականում սահմանափակվող անձանց շրջանակը կարող է չափազանց լայն լինել։ Խոսքը կարող է վերաբերել ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողներին, այլև գյուղատնտեսական, բիզնես կամ այլ խթանիչ ծրագրերի շահառուներին։ Մինչդեռ այդ ծրագրերից շատերը սոցիալական անապահովության հետ կապ չունեն և ունեն տնտեսական զարգացման կամ խրախուսման նպատակ։ Այսինքն՝ սոցիալապես անապահով խավը չէ միայն։

Բացի այդ, նպաստը, կենսաթոշակը, սոցիալական աջակցությունը և, օրինակ, եկամտային հարկի վերադարձի ծրագիրը նույն նպատակին չեն ծառայում։ Առաջինները միտված են քաղաքացիների սոցիալական և կենսական կարիքների ապահովմանը, իսկ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն ունի հստակ տնտեսական բաղադրիչ՝ խթանելով շինարարության զարգացումն ու բնակֆոնդի թարմացումը Հայաստանում։

Նախագծի մեկ այլ դրույթով առաջարկվում է արգելել խաղերին մասնակցությունը կենսաթոշակային տարիքը լրացած այն քաղաքացիներին, որոնց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է։

Սակայն միայն կենսաթոշակ ստանալու փաստը որևէ կերպ չի նշանակում, որ անձը սոցիալապես անապահով է։ Բացի այդ, նախագծում հստակ չէ, թե ինչ մեխանիզմով և որ մարմնի կողմից պետք է պարզվի՝ տվյալ անձն ունի՞ այլ եկամուտ, թե՞ ոչ։ Պետք է հաշվի առնել նաև, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ ունեն խնայողություններ, որոնք կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ, այդ թվում՝ խաղադրույք կատարելով։ Սա անվերահսկելի տիրույթ է։

Այս սահմանափակումը կարող է հակառակ արդյունք տալ․ լիցենզավորված կազմակերպություններում խաղադրույք կատարելու հնարավորություն չունենալով՝ այդ անձինք կարող են տեղափոխվել չլիցենզավորված, այսինքն՝ սև շուկայի հարթակներ։

Առավել խնդրահարույց է նախագծի այն դրույթը, որով քաղաքացիների՝ խաղերին մասնակցության թույլատրելի չափ է սահմանվում յուրաքանչյուր տարվա համար հայտարարագրված տարեկան եկամտի 20 տոկոսը։

Այս մոտեցման վերաբերյալ առարկություններ ունի նաև կառավարությունը։ Կառավարության դիրքորոշմամբ՝ պետք է ձեռնպահ մնալ խաղերին մասնակցության թույլատրելի չափը տարեկան հայտարարագրված եկամտի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ սահմանելուց, քանի որ դրա գործնական կիրառումը ներկայումս ևս խնդրահարույց է և վաղաժամ։ Տարեկան եկամտի վրա հիմնված սահմանափակումը կարող է չարտացոլել անձի իրական ֆինանսական կարողությունները։ Հնարավոր են դեպքեր, երբ անձը տվյալ տարում հայտարարագրված եկամուտ չունի, սակայն ունի զգալի խնայողություններ։

Ռիսկն ակնհայտ է․ հայտարարագրման գործող մեխանիզմի պայմաններում հարյուր հազարավոր քաղաքացիների հայտարարագրված եկամուտները կարող են զրոյական լինել՝ օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների, զբաղվածություն չունեցողների կամ անկանոն եկամուտ ունեցող անձանց դեպքում։ Արդյունքում նրանց մասնակցությունը խաղերին կարող է սահմանափակվել՝ անկախ փաստացի ֆինանսական վիճակից։

Այս իրավիճակն էլ, իր հերթին, կարող է խթանել նույն քաղաքացիների տեղափոխումը լիցենզավորված դաշտից դեպի չվերահսկվող, չլիցենզավորված օպերատորներ։

Հատկանշական է, որ հենց այս՝ հատկապես տարեկան հայտարարագրված եկամտի 20 տոկոսի սահմանափակման ռիսկերի մասին խոսել և դեմ է արտահայտվել նաև ՊԵԿ-ը։

Ստացվում է, որ ընդունվել է նախագիծ, որը կարող է նպաստել սև շուկայի ընդլայնմանն ու չլիցենզավորված օպերատորների դիրքերի ամրապնդմանը։

Պատասխանատու խաղը շահումով խաղերի ոլորտի կարևոր բաղադրիչ է և լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն դրա անվան տակ Հայաստանում ներկայումս առաջ է մղվում մի օրենսդրական նախագիծ, որը կարող է բերել ոչ թե ոլորտի վերահսկելիության բարձրացման, այլ, հակառակը՝ չվերահսկվող խաղային շուկայի ընդլայնման։

Մինչդեռ ակնհայտ է՝ հնարավոր չէ խոսել խաղամոլության դեմ պայքարի կամ պատասխանատու խաղի մասին և միաժամանակ անտեսել սև շուկայի խնդիրը։

Հիշեցնենք, որ խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում խայտառակ մեծացել են՝ 4.3 մլրդ-ից դառնալով մոտ 8 տրիլիոն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)