Բախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)
ՄիջազգայինԱյս գիշեր խոշոր բախում տեղի ունեցավ Հորմուզի նեղուցում: Այս պահին առկա տվյալներից ձեւավորվում է նման պատկեր.
Իրանական աղբյուրները նախ հայտարարեցին Բանդար Աբբասի վրա երկու «անհայտ թշնամու անօդաչու թռչող սարքեր» խոցելու մասին: Ըստ հետաբա մանրամասները, դրանք կարևող էին ԱՄԷ-ի անօդաչուները լինել։
Միաժամանակ տեղեկություն եղավ Քեշմ կղզու Բահման նավահանգստում պայթյունների մասին, որոնք, ըստ իրանական աղբյուրների, կարող էին նաեւ անօդաչու թռչող սարքերը որսալու ձայները լինեին։
Իրավիճակը այնուհետեւ սրվեց շատ արագ, երբ տեղեկատվություն հայտնվեց, որ ԱՄՆ ռազմանավերը փորձել են գրավել կամ հարձակվել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական նավթատար նավի վրա։
Ի պատասխան՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հականավային հրթիռներ եւ ծովային անօդաչուներ են արձակել ամերիկյան նավերի վրա (Տեսանյութում)։ Խոսակցություններ կան առնվազն երեք նավի խոցման մասին: Ավելի տեղյակ աղբյուրներից մեկը հայտնեց, որ Իրանը ուղիղ հարված է հասցրել ամերիկյան ավիակրի։
Լուրերը հաստատեց նաեւ Իրանի կենտրոնական հրամանատարությունը` հաստատելով ինչպես իրանական նավթատարի վրա հարձակման փորձը եւ ԱՄՆ ուժերի կողմից Համիր, Սիրիկ և Քեշմ կղզու նավահանգիստների հատվածում ավիահարվածները, այնպես էլ Իրանի պատասխանը հարվածը «ԱՄՆ ռազմածովային նավերին Հորմուզի նեղուցի արևելքում և Չաբահար նավահանգստից հարավ՝ պատճառելով զգալի վնաս»։
Հաջորդեց տեղեկություն Իրանի կողմից բալեստիկ հրթիռների արձակման եւ Դուբայում հզոր պայթյունի մասին: Ինչպես նաեւ, որ ամերիկյան ավիացիան օդ է արձրացրել` պատրաստվելով զանգվածային հարվածների:
Ու հենց այս պահին, երբ այն տպավորությունն էր, որ պատերազմը վերսկսված է, հետեւեց ամերիկյան հրամանատարության հայտարարությունը: Համաձայն դրա, ամերիկյան նավերը իրենց համար հանգիստ լողում էին, մեկ էլ Իրանը հարձակվեց: Բայց ոչինչ, որեւէ վնաս չհասցրեցին:
Եվ վերջ, միանգամից ամեն ինչ կան առավ, նման է` վերին հրամանով:

