ՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին տեղեկացրել են, որ Մոսկվան անընդունելի է համարում Վլադիմիր Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելը։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է, որ կտրականապես անընդունելի է Կիևի նացիստական ռեժիմի առաջնորդ Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելը՝ ԵՄ-ի կողմից վերջերս Հայաստանում կազմակերպված միջոցառումների ժամանակ»,-ասվում է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում գտնվում էր Հայաստանում։

