Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
ԵղանակՄայիսի 7-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկային ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 7-8-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում մայիսի 7-8-ը, 9-ի ցերեկը, 11-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.6°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.6°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.3°C

