«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կիեվը եւ Եվրոպան էսկալացիայի իրենց քայլն արել են, հերթը Մոսկվայինն է

Վերլուծություն

Ե­րե­ւա­նում Զե­լենս­կին թեեւ խոս­տա­նում էր, թե, տե­սեք, ինչ­պես եմ մա­յի­սի 9–ին հար­վա­ծում Մոսկ­վա­յին, բայց շատ ա­րագ էլ միտ­քը փո­խեց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=339945&l=am): Պատ­ճառն աչ­քի ա­ռաջ էր. Ուկ­րաի­նա­յի փաս­տա­ցի ղե­կա­վա­րի այդ հայ­տա­րա­րութ­յանն ան­գամ ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով, ՌԴ ՊՆ–ն մա­յի­սի 8–9­–ին հայ­տա­րա­րեց հրա­դա­դար` ընդգ­ծե­լով, որ ե­թե այն չգոր­ծի, ա­պա հար­ված­ներ կհասց­վեն Կիե­ւի կենտ­րո­նին: Թե դա ինչ է նշա­նա­կում, Զե­լենս­կին հաս­տատ լավ հաս­կա­ցավ եւ, «մո­ռա­նա­լով» իր նա­խորդ «հե­րո­սա­կան» միտ­քը, սկսեց խո­սել ար­դեն մա­յի­սի 6–ից զի­նա­դա­դար հայ­տա­րա­րե­լու մա­սին:

 Ա­մեն դեպ­քում, այս «հե­ռա­վար երկ­խո­սութ­յու­նը» Մոսկ­վա­յի եւ Կիե­ւի մի­ջեւ եւս մեկ ան­գամ ե­կավ հու­շե­լու պարզ ճշմար­տութ­յուն: Ներ­կա պա­հին, ի­հար­կե, Կիե­ւը կա­րո­ղա­ցել է եվ­րո­պա­կան ո­րոշ երկր­նե­րում ար­տադ­րութ­յու­ններ ստեղ­ծե­լու մի­ջո­ցով ո­րո­շա­կիո­րեն բա­վա­րա­րել մաս­նա­վո­րա­պես իր ա­նօ­դա­չու­նե­րի պար­կի վի­ճա­կը: Արդ­յուն­քում, կա­րո­ղա­նում է օ­րա­կան տասն­յակ, ո­րոշ դեպ­քե­րում` եր­կու­–ե­րեք հար­յուր ա­նօ­դա­չու ու­ղար­կել Ռու­սաս­տա­նի տար­բեր հատ­ված­ներ, այդ թվում` խոր­քա­յին: Նաեւ կա­րո­ղա­ցավ մի քա­նի ցա­վոտ հար­ված հասց­նել, օ­րի­նակ` Տո­ւապ­սեում եւ այլն:

Մ­յուս կող­մից, ռու­սա­կան բա­նակն ար­դեն սկսել է այս տար­վա գա­րուն­–ա­մա­ռա­յին կոմ­պա­նիան, ար­դեն կան ո­րոշ ու­շագ­րավ ձեռք­բե­րում­ներ, մի շարք դեպ­քե­րում տե­սա­նե­լի է լուրջ պո­տենց­իալ: Գու­մա­րած, այդ­պես էլ չի լուծ­վում ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հիմ­նա­կան խնդի­րը: Այն է` մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուր­սը ծայ­րա­հեղ պա­կա­սել է, հիմ­նա­կան հույ­սը մնա­ցել է բռնի մո­բի­լի­զա­ցիան, ո­րը հա­սել է դա­սալ­քութ­յան ծայ­րա­հեղ բարձր եւ չնվա­զող մա­կար­դա­կի, ին­չը, ի դեպ, հենց ուկ­րաի­նա­կան պաշ­տոնա­կան աղբ­յուր­ներն են ներ­կա­յաց­նում: Արդ­յուն­քում, ստեղծ­վել է զի­նու­ժի այն­պի­սի կրի­տի­կա­կան պա­կաս, որ շատ դեպ­քե­րում ո­րոշ թեժ ուղ­ղութ­յուն­նե­րից ամ­բող­ջա­կան զո­րա­մա­սեր են սկսել տե­ղա­փո­խել նոր ա­ռա­ջա­ցող թեժ ուղ­ղութ­յուն­նե­րը «կար­կա­տե­լու» հա­մար: Ու դրա հե­տեւ­անք­ներն ար­դեն այս պա­հին են տե­սա­նե­լի:

­Սա­կայն ռու­սա­կան բա­նա­կի հա­մար այս ընդ­հան­րա­կան դի­նա­մի­կան ան­գամ պատ­կե­րը չի փո­խում: Այ­սինքն, ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու­նե­րը հար­վա­ծում են ռու­սա­կան ողջ տի­րույ­թով մեկ, եւ այդ պատ­կե­րը միայն խո­րաց­ման նշան­ներ է ցու­ցա­բե­րում: Այն է` Եվ­րո­պա­յում աս­տի­ճա­նա­բար ա­վե­լա­նում է Ուկ­րաի­նա­յի հա­մար դրոն­նե­րի ար­տադ­րութ­յու­նը, եւ ե­թե հի­մա օ­րա­կան 2–3 հար­յու­րի չափ են կա­րո­ղա­նում ու­ղար­կել, ա­պա վա­ղը–մ­յուս օրն այդ թի­վը կա­րող է հաս­նել 5–6 հար­յու­րի կամ հա­զա­րի: Ընդ ո­րում, ռու­սա­կան բա­նա­կի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը եւս այդ դի­նա­մի­կա­յի վրա չի ազ­դում. ռուս­նե­րը կգրա­վեն ողջ Դոն­բա­սը, ուկ­րաի­նա­կան դրոն­նե­րը կար­ձակ­վեն Դ­նեպ­րո­պետ­րովս­կից, եւ այդ­պես շա­րու­նակ: Շատ բան պետք չէ. մի քա­նի հար­յուր ա­նօ­դա­չու­նե­րի օ­պե­րա­տոր եւ ա­նօ­դա­չու­նե­րի ար­տադ­րութ­յուն: Իսկ որ այս ա­մե­նը նաեւ Ռու­սաս­տա­նի ներ­սում է գնա­լով մռայլ­վող տրա­մադ­րութ­յու­ններ ստեղ­ծում, դա եւս փաստ է:

Այս­պի­սով, ակն­հայտ է մեկ բան. Եվ­րո­պան գտել է ուկ­րաի­նա­ցի­նե­րի ձեռ­քով ռուս­նե­րին եր­կա­րա­ժամ­կետ կտրված­քով հար­ված­ներ հասց­նե­լու գոր­ծող մե­խա­նիզմ: Ընդ ո­րում, սրա դեմ Մոսկ­վան ու­նի սահ­մա­նա­փակ լու­ծում­ներ: Կամ պետք է կա­րո­ղա­նա Ուկ­րաի­նա­յին խա­ղա­ղութ­յուն պար­տադ­րել, ա­սենք Թ­րամ­փի հետ նա­խա­ձեռն­ված բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցով: Սա­կայն փաստն այն է, որ Զե­լենս­կին ի­րեն բա­ցա­հայ­տո­րեն է դրսե­ւո­րում որ­պես գլո­բա­լիս­տա­կան են­թա­կա, եւ բա­նակ­ցութ­յու­նն­երի մե­խա­նիզմն այդ­պես էլ չի աշ­խա­տում:

Այլ տար­բե­րակ կա­րող է լի­նել ռու­սա­կան բա­նա­կի ա­րագ ա­ռաջ­խա­ղա­ցու­մը` գո­նե Դ­նեպ­րի ա­րե­ւել­յան գո­տին վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու ծրագ­րով: Սա կա­րող է հնա­րա­վոր լի­նել, նաեւ Բե­լա­ռու­սի ուղ­ղութ­յու­նից հար­ձա­կում սկսե­լու դեպ­քում: Ին­չի մա­սին, ի դեպ, վեր­ջին ժա­մա­նակ­ներս քա­նիցս խո­սեց Զե­լենս­կին: Ընդ ո­րում, քա­նի ԱՄՆ–ն խրվել է Ի­րա­նում, պա­հը դրա հա­մար հար­մար է: Բայց կի­րա­կա­նաց­վի՞. տես­նենք:

­Վեր­ջա­պես, ռու­սա­կան բա­նա­կը կա­րող է նաեւ խո­ցել այն եվ­րո­պա­կան օբ­յեկտ­նե­րը, ո­րոնք Ուկ­րաի­նա­յի հա­մար ա­նօ­դա­չու­ներ են ար­տադ­րում: Այն նույն սցե­նա­րով, ո­րով Ի­րա­նը խո­ցում էր ա­րա­բա­կան երկր­նե­րում ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րը: Սա, ի­հար­կե, մեծ աղ­մուկ է ա­ռա­ջաց­նե­լու, բայց հա­զիվ թե ԱՄՆ–ն շա­հագրգռ­ված լի­նի նման ի­րա­վի­ճա­կում մի­ջու­կա­յին պա­տե­րազմ սկսել:

­Մի խոս­քով, մեկ բան հաս­տատ է. ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը տե­ղա­փոխ­վում է ո­րա­կա­կան նոր փուլ, որ­տեղ Կիեւը եւ Եվ­րո­պան էս­կա­լա­ցիա­յի գնա­լու ի­րենց քայլն ա­րել են, եւ հի­մա Մոսկ­վա­յի հերթն է:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության