Ինչ ստացավ Փաշինյանը եվրաքարոզչական շոուից

Վերլուծություն

­Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը հնչեց­րեց Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նո­ւել Մակ­րո­նը, տա­լիս է ոչ միայն այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու են եվ­րա­լի­դեր­ներն այս­քան ո­գե­ւոր­ված ժա­մա­նել Հա­յաս­տան: Այլ նաեւ, թե ին­չու եւ ինչ­պես է նստած Նի­կոլ Փա­շին­յա­նը Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ա­թո­ռին: Ճիշտ է, այդ բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը նոր չէ, որ պետք է հնչեին: Բայց այլ բան, երբ այս­քան ուղ­ղա­կի բա­ցա­հայ­տում է ար­վում:

ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՄԱԿՐՈՆԸ

«Ութ տա­րի ա­ռաջ այս եր­կի­րը բազ­մա­թիվ երկր­նե­րի կող­մից դի­տարկ­վում էր որ­պես Ռու­սաս­տա­նի դե ֆակ­տո ար­բան­յակ, Նի­կո­լը կազ­մա­կեր­պեց թավշ­յա հե­ղա­փո­խութ­յու­նը եւ­ ո­րո­շեց ա­պա­ռիս­կայ­նաց­նել եր­կի­րը»,- նշեց Մակ­րո­նը: Արդ­յուն­քում, ե­թե, ըստ նրա` ութ տա­րի ա­ռաջ ոչ ոք չէր գա Հա­յաս­տան, ա­պա հի­մա, տե­սեք, Եր­եւա­նում Եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան հա­մայն­քի լիա­գու­մար նիս­տեր են անց­կաց­վում:

­Նախ. ի­հար­կե, ակն­հայտ է, որ Մակ­րո­նը պար­զա­պես ստում է, ա­վե­լին` բա­ցա­հայտ է ստում: Ով­–ով, բայց նա պետք է լավ ի­մա­նար, թե մինչ իր նա­խա­գա­հութ­յու­նը Ֆ­րան­սիա­յի քա­նի նա­խա­գահ­ներ են ե­կել Հա­յաս­տան, եւ ոչ միայն Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահ­ներ: Ե­թե Ֆ­րան­սիա­յի նա­խորդ ա­ռաջ­նորդ­նե­րը նրա հա­մար ոչ ոք են, դա այլ հարց է: Բայց Ֆ­րան­սիա­յի այդ նախ­կին ղե­կա­վար­նե­րը հար­գան­քի են ար­ժա­նի առն­վազն գո­նե այն բա­նի հա­մար, որ սե­փա­կան կա­նան­ցից հրա­պա­րա­կավ «չա­փա­լախ­ներ» չէին ստա­նում, եւ դրա հա­մար ԱՄՆ նա­խա­գահ­նե­րը նրանց նույն­քան հրա­պա­րա­կավ չէին ծաղ­րում: Էլ չա­սած, որ նրանք հաս­տատ ի­րենց երկ­րում շատ ա­վե­լի բարձր վար­կա­նիշ­ներ ու­նեին, քան Մակ­րո­նը:

­Բայց այս­տեղ հարցն այն չէ, թե տի­կին  Բ­րի­ջի­տի ա­մու­սինն ին­չու է ստում, լավ ի­մա­նա­լով, որ բո­լորն են հա­մոզ­ված, ստում է: Հար­ցը մի փոքր այլ է. ին­չո՞ւ հան­կարծ նա հի­շեց, որ Նի­կոլն իր գա­լով, ա­րեց այն­պես, որ Հա­յաս­տա­նում  եվ­րո­պա­կան նման հա­վաք­նե­րը հնա­րա­վոր դառ­նան: Չէ, չենք ա­սում, թե նման հա­վաքն ան­պայ­ման պետք է վատ բան հա­մա­րել, դա այլ թե­մա է: Այս պա­հին շեշ­տադ­րումն այլ է. Մակ­րոնն այդ­պի­սով ի ցույց դրեց, թե դեռ ութ տա­րի ա­ռաջ ին­չու Նի­կո­լը ե­կավ այդ պաշ­տո­նին: Իսկ դրա տակ կա­րե­լի է նաեւ կար­դալ, թե ինչ­պես ե­կավ, ո­ր ինչ ա­նի եւ ինչ հասց­րեց ա­նել: Իսկ սա ըն­դա­մե­նը պատ­մա­կան հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նող հար­ցադ­րում չէ: Այլ հիմ­նա­վո­րում, թե ինչ կուր­սով է Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կե­լու ա­ռաջ գնալ, ե­թե Նի­կո­լը կա­րո­ղա­նա հեր­թա­կան ան­գամ նստել այդ ա­թո­ռին: Արդ­յուն­քում, Մակ­րո­նի այդ հայ­տա­րա­րութ­յան տակ տե­սա­նե­լի է դառ­նում բուն միտ­քը` Նի­կո­լը մերն է, քա­նի որ Հա­յաս­տա­նին դուրս է բե­րում Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յու­նից: Ու նա պետք է մնա այդ ա­թո­ռին, որ մին­չեւ վերջ դուրս բե­րի: Չէ, ան­գամ ա­րեւմ­տա­մոլ­ներն այս­տեղ ո­գե­ւոր­վե­լու բան չու­նեն: Մակ­րո­նը շատ պարզ նպա­տակ է ներ­կա­յաց­նում` Հա­յաս­տա­նին Ռու­սաս­տա­նից հե­ռաց­նե­լը: Այլ ոչ թե, որ Հա­յաս­տա­նը կկա­րո­ղա­նա մեր­ձե­նալ Եվ­րո­պա­յին. նման խոս­տում, բնա­կան է, Նի­կո­լին ոչ մե­կը հի­մա չի տա:

Ու նկա­տենք, մո­տա­վո­րա­պես նույն բա­նը կա­րե­լի է ա­սել Նի­կո­լի եւ Ս­թար­մե­րի ստո­րագ­րած` «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մա­սին» հռչա­կագ­րի հետ կապ­ված: «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան եւ Միաց­յալ Թա­գա­վո­րութ­յան միջեւ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան վե­րա­բեր­յալ վար­չա­պետ Քիր Ս­թար­մե­րի հետ այ­սօր ստո­րագր­ված հա­մա­տեղ հռչա­կագ­րով մենք նոր եւ խոս­տում­նա­լից էջ ենք բա­ցում մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ո­րոնք կա­ռուց­ված են ընդ­հա­նուր ար­ժեք­նե­րի եւ­ ամ­րապնդ­ված հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վրա»,- չհա­պա­ղեց մեկ­նա­բա­նել Փա­շին­յա­նը: Լո՞ւրջ է ա­սում, ու­րեմն Հա­յաս­տա­նը հի­մա Բ­րի­տա­նիա­յի լիար­ժեք ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե՞րն է: Ա­կա­մա հի­շում ես նման մեկ այլ պատ­մութ­յուն. 100 տա­րի ա­ռաջ եւս նման «ռազ­մա­վա­րա­կան ջան–­ջիգ­յա­րա­յին» խա­ղեր էին խա­ղում: Ու հե­տո Բ­րի­տա­նիա­յի ի­րա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր Թուր­քիան վերց­րեց եւ Բ­րի­տա­նիա­յի «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր» Հա­յաս­տա­նից թո­ղեց ըն­դա­մե­նը «Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նա­գիրը»: Մեր ժա­մա­նակ­նե­րում նման մի «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր» էլ նախ Վ­րաս­տա­նից էին սար­քում: Վ­րա­ցի­նե­րը ճիշտ պա­հին հաս­կա­ցան, որ դա ըն­դա­մե­նը ոչն­չաց­ման տա­նող ու­ղի է եւ կա­րո­ղա­ցան մի կողմ քաշ­վել: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նը, որ Մակ­րո­նի այդ գո­վեր­գած ութ տա­րի­նե­րին ծայ­րա­հեղ կո­րուստ­ներ ու­նե­ցավ, է­լի «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր» է խա­ղում... Չ­նա­յած` մի կող­մից էլ դա լավ է. հու­շում է, որ Նի­կոլն ա­մեն բան չէ, որ հասց­րել է դնել այդ «ռազ­մա­վա­րա­կան զո­հա­սե­ղա­նին», ինչ­–որ բան փրկե­լու հույ­սեր կան:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԽԱՂԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

­Պատ­կերն ամ­բող­ջաց­րեց Զե­լենս­կին: Այն, որ նրա ժա­մա­նու­մը Ե­րե­ւան, Հա­յաս­տանն այն­պի­սի գլո­բալ ու­ժի հա­մար, ինչ­պի­սին Ռու­սաս­տանն է, վե­րա­ծեց մի վայ­րի, որ­տեղ հա­վաք­վում են Մոսկ­վա­յի դեմ պա­տե­րազ­մա­կան ծրագ­րեր մշա­կող­նե­րը, ար­դեն իսկ դար­ձավ Զե­լենս­կուն ըն­դու­նե­լու ա­ռաջ­նա­յին հե­տե­ւան­քը: Ու այս­տեղ խոսքն ըն­դա­մե­նը հա­կա­ռու­սա­կան ռազ­մա­կան ծրագ­րե­րի մա­սին չէ. Զե­լենս­կու ո­րոշ հայ­տա­րա­րութ­յու­ններ ե­կան հու­շե­լու, որ եվ­րո­պա­կան այդ նկրտում­նե­րը շատ ա­վե­լի խոր­քա­յին բնույ­թի են: Մաս­նա­վո­րա­պես, Զե­լենս­կին ո­րո­շեց հենց Ե­րե­ւա­նում հայ­տա­րա­րել, որ ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րը կա­րող են թռչել Մոսկ­վա` մա­յի­սի 9-ի շքեր­թին: Ն­ման հայ­տա­րա­րութ­յու­նը, ի­հար­կե, դուրս է ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի, ռուս­նե­րի հան­դեպ Զե­լենս­կու ա­տե­լութ­յան եւ այլ նման հաս­կա­ցութ­յուն­նե­րի սահ­ման­նե­րից: Մա­յի­սի 9-ն­ այդ ա­մե­նի հետ խառ­նե­լը մեկ բան է նշա­նա­կում` ի ցույց դնել սե­փա­կան եւ նրա թի­կուն­քին կանգ­նած­նե­րի ֆա­շիս­տա­կան հա­կում­նե­րը: Ի­հար­կե, դրա­նով Զե­լենս­կին նաեւ սե­փա­կան ազ­գի` հրեա­նե­րի եւ Հո­լո­քոս­տի հի­շա­տակն է ոտ­նա­հա­րում: Եվ, ի­հար­կե, չմո­ռա­նանք այն ծան­րակ­շիռ դերն ու զո­հե­րին, ո­րը նաեւ հայ ժո­ղո­վուրդն է կրել հա­նուն այդ Մա­յի­սի 9-ի: Ու ա­հա Ուկ­րաի­նա­յի սույն ժամ­կե­տանց ղե­կա­վա­րը նման հայ­տա­րա­րութ­յամբ նաեւ հա­յութ­յան այդ կո­րուստ­ներն է փոր­ձում ոտ­նա­հա­րել: Այն նույն Զե­լենս­կին, ո­րի` Բաք­վին մա­տա­կա­րա­րած ֆոս­ֆո­րա­յին ռում­բե­րը Ար­ցա­խում հայ զին­վոր­նե­րի վրա էին թափ­վում:

Ի­հար­կե, չենք կար­ծում, որ նման հայ­տա­րա­րութ­յամբ Զե­լենս­կին նաեւ Նի­կո­լի պա­պի հի­շա­տա­կը ոտ­նա­հա­րեց: Սա­կայն երբ այդ ա­մե­նից հե­տո ուկ­րաի­նա­ցի նար­կո­մա­նին դուրս չեն հրա­վի­րում երկ­րից, դա ըն­կալ­վում է` որ­պես նրա հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին հա­մա­ձայն լի­նել: Ընդ ո­րում, այս ընդ­հան­րա­կան թե­ման միայն Զե­լենս­կին չէ, որ ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի տար­բե­րա­կով ա­ռա­ջին պլան է բե­րում: Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի պատ­մութ­յան կեղծ մա­տու­ցումն այ­սօր սկսում է դառ­նալ եվ­րո­պա­կան պաշ­տո­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան բա­ղադ­րիչ: Իսկ այն մի­լի­տա­րիս­տա­կան հա­կում­նե­րը, ո­րոնք ներ­կա պա­հին դրսե­ւո­րում է Գեր­մա­նիան` ի դեմս նա­ցիս­տա­կան ժա­ռանգ Մեր­ցի, այս ամ­բողջ ի­րա­վի­ճա­կին շատ ա­վե­լի վտան­գա­վոր տեսք է տա­լիս:

Արդ­յուն­քում, կրկնենք, Հա­յաս­տանը սկսում է գո­նե Ռու­սաս­տա­նում, թեեւ կա­րե­լի է ա­սել նաեւ Ի­րա­նում եւ Չի­նաս­տա­նում ըն­կալ­վել որ­պես այդ գոր­ծըն­թա­ցի մաս­նիկ: Ա­վե­լին, ոչ թե կըն­կալ­վի, այլ կհա­մար­վի մաս­նիկ, ե­թե ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում Նի­կո­լը կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել:

ԵՎՐՈՊԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ, ԲԱՅՑ ԿՏԱ՞

­Թե ին­չու Նի­կո­լը ո­րո­շեց ի­րեն վերջ­նա­կա­նա­պես դրսե­ւո­րել որ­պես եվ­րա­մանկ­լա­վիկ, կա­րե­լի է կռա­հել. այն փա­կու­ղում, ուր նա ինքն ի­րեն քշել է, այլ տար­բե­րակ պար­զա­պես չի մնա­ցել` ա­թո­ռը պա­հե­լու եւ կորց­նե­լու դեպ­քում հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Բայց Եվ­րո­պան այդ հար­ցում որ­քա­նո՞վ կօգ­նի, երբ այդ ընդգծ­ված եվ­րո­պա­մե­տութ­յամբ Նի­կո­լը վերջ­նա­կան թշնա­ման­քի է հաս­նում ոչ միայն Մոսկ­վա–­Պե­կին–­Թեհ­րան ա­ռանց­քի, այլ նաեւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հետ միայն սրվող հա­կա­մար­տութ­յան մեջ մտած Թարմ­փի հետ:

Այլ հարց է, թե ի՞նչ է ու­զում Եվ­րո­պան իր այս հա­յաս­տան­յան խա­ղե­րով: Ե­թե ըն­դու­նենք այն տար­բե­րա­կը, որ մտա­ծում են, թե կկա­րո­ղա­նան Թուր­քիա–­Հա­յաս­տան–Ադր­բե­ջան ա­ռանցք ստեղ­ծել եւ դրա մի­ջո­ցով Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հաշ­վին լու­ծել ի­րենց կոր­ծա­նա­րար դար­ձած է­ներ­գե­տիկ խնդիր­նե­րը, ա­պա այս­տեղ հա­կա­փաս­տարկ­նե­րի պա­կաս չկա: Ա­վե­լի նման է, որ նման մի­ջո­ցա­ռում­նե­րով փոր­ձում են ցույց տալ, թե դեռ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն են, ո­րը կա­րող է ռազ­մա­վա­րա­կան հար­ցեր լու­ծել այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում:

­Բայց ան­կախ այն բա­նից, թե Եվ­րո­պան հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ինչ ակն­կա­լիք­ներ ու­նի, կա այլ կա­րե­ւոր հար­ցադ­րում. իսկ ԵՄ–ն այ­սօր ու­նի՞ այն պո­տենց­իա­լը, որ կա­րո­ղա­նա այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խնդիր­ներ լու­ծել: Հայ­աս­տա­նում ԵՄ–ն չէ, որ հար­ցեր լու­ծեց. Նի­կոլն ա­րեց ողջ «սեւ գոր­ծը», ո­րը Եվ­րո­պա­յից ա­ռանձ­նա­կի ջան­քեր չէր էլ պա­հան­ջում: Այլ հարց, որ նույն Եվ­րո­պան այս պա­հին ստիպ­ված է բաց հա­կա­մար­տութ­յան մեջ մտնել իր դաշ­նա­կից ԱՄՆ­–ի հետ, ո­րի հե­տե­ւանք­նե­րը շատ դժվար է կան­խա­տե­սել: Ընդ ո­րում, հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րի թվում են ինչ­պես ԵՄ­–ի (գո­նե ներ­կա­յիս տես­քով) եւ ՆԱՏՕ­–ի լի­նել–չ­լի­նե­լը, այն­պես էլ եվ­րո­յի լի­նել–չ­լի­նե­լը: Ու այդ բո­լոր խնդիր­նե­րը հենց այս պա­հին են օ­րա­կար­գում, կա­րող են «պայթ­յու­նավտանգ» լու­ծում­նե­րի տա­նել:

Այս ի­րա­վի­ճա­կում, որ­քան էլ որ հա­յաս­տան­յան այս մի­ջո­ցա­ռում­նե­րի արդ­յուն­քում մի հաս­տա­փոր` Հա­յաս­տան-Եվ­րո­պա­կան Միութ­յուն գա­գաթ­ա­ժո­ղո­վի արդ­յունք­նե­րով հա­մա­տեղ հայ­տա­րա­րութ­յուն ստո­րագր­վեց, սա­կայն մեծ հար­ցա­կա­նի տակ է մնում, որ դա կա­րող է գործ­նա­կան ա­պա­գա ու­նե­նա:

Ա­մեն դեպ­քում, ի­րո­ղութ­յու­նը շատ ա­վե­լի պարզ է. ներ­կա պա­հին ըն­թա­նում է աշ­խար­հի վե­րա­բա­ժան­ման գոր­ծըն­թաց, ո­րը միայն կա­րող է տալ հար­ցի պա­տաս­խա­նը, թե ինչ նոր բա­ժա­նա­րար գծեր են լի­նե­լու: Ընդ ո­րում, այդ գոր­ծըն­թա­ցում Եվ­րո­պա­յի կշի­ռը, մեղմ ա­սած, մեծ չէ, իսկ Նի­կոլն առ­հա­սա­րակ դրա­նում գո­յութ­յուն չու­նի: Ու միայն այս գոր­ծըն­թա­ցի ա­վար­տը ցույց կտա, թե ով, որ­տեղ եւ ինչ կար­գա­վի­ճա­կով կգտնվի, այլ ոչ թե նման մի­ջո­ցա­ռում­նե­րը, ո­րոնք ա­վե­լի շատ նա­խընտ­րա­կան շոո­ւի տպա­վո­րութ­յուն թո­ղե­ցին, բայց նաեւ ա­ռա­ջաց­նե­լով շատ ա­վե­լի ծանր հա­րա­բե­րութ­յուն­ներ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում