ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԵգիպտոսում շարունակվում է Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի ներկայացուցիչ ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ տղամարդկանց 79 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 336 կգ /150+186/։ Պոկում վարժությունում Մկրտչյանը առաջին մոտեցմամբ ձախողեց 145 կգ ։
Երկրորդ փորձից պոկեց 145 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրած 150 կգ ևս հաջողությամբ բարձրացրեց։ Այս վարժությունում Մկրտչյանը 5֊րդն էր։
Հրում վարժությունում Մկրտչյանը պայքարը սկսեց 182 կգ ֊ով և հաջողությամբ պահեց գլխավերևում։ Երկրորդ մոտեցման համար պատվիրած 186 կգ չկարողացավ հրել, սակայն հաջողեց երրորդ մոտեցմամբ։ Այս վարժությունում նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Այդպես դարձավ ԱԱ փոխչեմպիոն։
Իսկ այսօր մայիսի 6֊ին Հայաստանն ունի մեկ մասնակից, կանանց հավաքականի անդամ, 77 կգ քաշային ԱՆՆԱ ԱՄՐՈՅԱՆԸ մրցահարթակ դուրս կգա Երևանի ժամանակով 20։00֊ին։ Հաջողություն մեր մարզուհուն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Здравствуйте!

