Մեդալ ՌԴ նախագահից, հաղթանակ աշխարհի առաջնությունում. բացառիկ հարցազրույց՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանի հետ

Սպորտ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի մեդալ է հանձնել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանին։ Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինինյան դահլիճում։ Մարզուհին երեխայի է սպասում, եւ նախագահը նրան մաղթել է երջանիկ մայրություն։ 

«Մինչ մենք կմտնեինք այս հանդիսավոր դահլիճ, ականջիս շշնջացին, որ ձեզանից մեկը երեխայի է սպասում, ինչը հատկապես հաճելի է։ Հուսով եմ, որ դուք կլինեք երջանիկ մայրիկ եւ կկարողանաք աջակցել երկրի զարգացման մեկ այլ կարեւորագույն ուղղությանը՝ ժողովրդագրականին։ Ձեզ մաղթում եմ երջանկություն, բարեկեցություն եւ առողջություն», - այս խոսքերով դիմեց պետության ղեկավարը մարզուհուն։ 

Նունե Ասատրյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 9 տարեկանից: Նրա առաջին մարզիչը Ռաֆիկ Ղուկասյանն էր։ Ներկայումս մարզվում է Կրասնոդար քաղաքի «Իմպերիալ» մենամարտերի դպրոցում՝ Ռաֆիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

2016 թվականին Նունե հաղթեց Եվրոպայի առաջնությունում եւ եւս 3 տարի անընդմեջ դարձավ այդ մրցաշարի եզրափակչի մասնակից։ 2018 թվականին աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ: 

Ռուսաստանի սպորտի նախարարի հրամանագրով 2019 թվականին Նունեին շնորհվել է «Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը։

2020 թվականին Ուլյանովսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ մինչեւ 60 կգ քաշային կարգում։ 

2021 թվականին դարձավ Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2022 թվականին՝ բրոնզե մեդալակիր։

2023 եւ 2024 թվականներին Ռուսաստանի բռնցքամարտի առաջնությունում դարձավ երկրի չեմպիոնուհի մինչեւ 60 կգ քաշային կարգում։ Եզրափակչում հաղթեց Կրասնոդարի երկրամասի մարզուհի Նադեժդա Գոլուբեւային։

2024 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցեց Բելգրադում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մինչեւ 60 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով սերբ մարզուհի Նատալյա Շադրինային։

2025 թվականի մարտին Ասատրյանը հաղթեց Սերբիայում անցկացված աշխարհի առաջնությունում։ Եզրափակչում Նունեն հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորիա Գրաֆեեւային եւ կատարեց Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի նորմատիվը։

Ռուսաստանի նախագահի ձեռքից ստացած մեդալի, բռնցքամարտում ունեցած հաջողությունների մասին «Իրավունք»-ը զրուցեց ՆՈՒՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԷԻ ԶԳՈՒՄ ՄԵՐ՝ ԻՄ  ԵՎ ՄԱՐԶՉԻՍ ՀԱՄԱՐ»

Շնորհավորում ենք Ձեզ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի մեդալով պարգեւատրվելու առթիվ։ Ի՞նչ էիք զգում, երբ նախագահն անձամբ Ձեզ հանձնեց մեդալը։

— Առաջին հերթին հպարտություն էի զգում մեր՝ իմ  եւ մարզչիս համար, որ մեր աշխատանքն արժանացավ այդքան բարձր պարգեւի։ Մի փոքր հուզմունք նույնպես կար։

Դուք արարողությանը մասնակցում էիք ապագա մայրիկի կարգավիճակով։ Ի՞նչ տպավորություններ ստացաք։

— Նախագահը երջանիկ մայրություն մաղթեց ինձ։

Դուք ծնվել եք Հայաստանում։ Ինչպե՞ս է աղջիկը նման ավանդական միջավայրում գտնվելով՝ որոշում բռնցքամարտով զբաղվել։

— Ծնվել եմ Հայաստանում, բայց բռնցքամարտով սկսել եմ զբաղվել արդեն Ռուսաստանում։

Ձեր ընտանիքը մնացել է Հայաստանում, թե՞ Ձեզ հետ  տեղափոխվել է:

— Մենք տեղափոխվեցինք միասին, երբ ես դեռ ընդամենը 2 տարեկան էի։

— Նունե, խոսո՞ւմ եք հայերեն։

— Այո, խոսում եմ։

Պատրաստվո՞ւմ եք Ձեր ապագա երեխային սովորեցնել հայերենն ու հայկական ավանդույթները։

— Իհարկե, սովորեցնելու եմ հայերեն եւ մեր բոլոր հրաշալի ավանդույթները։

«ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԵՆՔ ՆՐԲԱԿԱԶՄ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԱՂՋԻԿՆԵՐ ԵՆՔ»

— Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտը տարբերվո՞ւմ է տղամարդկանցից կոշտությամբ եւ վնասվածքայնությամբ։

— Տարբերվում է. տղամարդիկ հանդես են գալիս առանց սաղավարտների (դրա պատճառով նրանց մոտ լինում են կտրվածքներ), բայց ինչ վերաբերում է կոշտությանը, լիովին համաձայն չեմ, քանի որ մենք նույնպես կոշտ աղջիկներ ունենք։

— «Բռնցքամարտն այլանդակում է կնոջը» կարծրատիպը ճի՞շտ է, թե՞ առասպել։

— Դա առասպել է, քանի որ առօրյա կյանքում մենք մնում ենք նրբակազմ եւ գեղեցիկ աղջիկներ։

Ձեր գլխավոր նվաճումը 2025 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալն է Նիշում (Սերբիա)՝ մինչեւ 60 կգ քաշային կարգում։ Ինչպիսի՞ մարտ էր դա։

— Դա իմ նպատակն էր՝ դառնալ աշխարհի չեմպիոնուհի եւ կատարել սպորտի վաստակավոր վարպետի նորմատիվը։

«ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ»

— Հաղթել Օլիմպիադայում։

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում։

— Հայաստանում եղել եմ 2025 թվականին։

Կարոտո՞ւմ եք հայրենիքին։

— Կարոտում եմ։

Երբ հիշում եք Հայաստանը...

— Նման պահերին պարզապես ուզում եմ լինել Հայաստանում։

Երեխայի ծնվելուց հետո ի՞նչ ծրագրեր ունեք ։

— Հաղթել Օլիմպիադայում։

Եթե մեկ արտահայտությամբ ասեք, թե ինչո՞ւ է կնոջը պետք բռնցքամարտը, ի՞նչ կասեիք։

— Ինքնապաշտպանության համար։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում