Ինչ է առաջարկվել Թաթոյանին Կարապետյանների թիմից. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, գործարար Սամվել Կարապետյանի թիմը Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին իսկզբանե առաջարկել են միանալ իրենց, անգամ պատրաստ են եղել նախընտրական ցուցակում հատկացնել պատվավոր երկրորդ տեղը: Այսինքն՝ իշխանության գալու դեպքում լինել առնվազն ԱԺ նախագահ: Սակայն, ըստ նույն խոսակցությունների, Թաթոյանի արեւմտյան տերերը թույլ չեն տվել, ինքն էլ իրեն վարչապետից պակաս պաշտոնում չի տեսնում:

