ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱԱ. ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՄԵՐԻ ՄԻՍԱԿՅԱՆՆ ՈՒ ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ
ՍպորտԵգիպտոսում շարունակվում է Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Երեկ մայիսի 4֊ին, 71 կգ քաշային ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պոկում վարժության ոսկե մեդալակիր դարձավ, հրումում անհաջող կատարեց, ցավոք երկամարտի արդյունք չգրանցեց։ Նույն 71 կգ քաշային ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ գլխավերևում պահեց 130 կգ, հրումում 165 կգ, 171 կգ, երկամարտի 301 կգ արդյունքով 4֊րդն է։
Այսօր, մայիսի 5֊ին Հայաստանն ունի 2 մասնակից։ Երևանի ժամանակով 17։00֊ին կանանց 69 կգ քաշային կարգում հանդես կգա ՄԵՐԻ ՄԻՍԱԿՅԱՆԸ, իսկ տղամարդկանց 79 կգ քաշային կարգում կմրցի ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ։ Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

