12 թիմ, որոնք երաշխավորել են իրենց տեղը ՉԼ հաջորդ մրցաշրջանում
ՍպորտԵվրոպայում ակումբային մրցաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին, և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության հիմնական փուլի ուղեգրերն աստիճանաբար գտնում են իրենց տերերին:
Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ Դրանցից 29-ը կստանան մրցաշարի ուղիղ ուղեգրեր, իսկ մնացած 7 տեղը կխաղարկվի ամռանը կայանալիք որակավորման փուլում:
Այսպիսով, ներկայացնում ենք այն 12 ակումբները, որոնք արդեն երաշխավորել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայում.
Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ»
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ»
Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»
Իտալիա. «Ինտեր»
Ֆրանսիա. ՊՍԺ
Նիդերլանդներ. ՊՍՎ
Պորտուգալիա. «Պորտու»

