ՌԴ-ն մայիսի 8-9-ին հրադադար է հայտարարվել. եթե այն խախտվի, հարվածներ կհասցվեն Կիևի կենտրոնին
ՄիջազգայինՌուսաստանը միակողմանի հրադադար է հայտարարել մայիսի 8-9-ին։ Եթե այն խախտվի, Ռուսաստանի զինված ուժերը կհարվածեն Կիևի կենտրոնին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնակատարությունների անվտանգությունն ապահովելու համար։
Հրադադարի կապակցությամբ Ռուսաստանը ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի օրինակին։
Եթե Ուկրաինան փորձի իրականացնել Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու իր հանցավոր ծրագրերը, Ռուսաստանի զինված ուժերը կձեռնարկեն պատասխան հարված Կիևի կենտրոնին։
Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների`ն անհապաղ լքել քաղաքը։
Ռուսաստանը, չնայած հնարավորություններին, նախկինում ձեռնպահ է մնացել Կիևի կենտրոնին հարվածելուց՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։

