Ուկրաինայի ժամկետանց ղեկավարը սրբապիղծ հայտարարություններ հնչեցրեց Երեւանում
ՄիջազգայինՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին: Երեւանում նման հայտարարություն է հնչեցրել Զելենսկին։
Նման հայտարարությունը, իհարկե, դուրս է ռուս-ուկրաինական պատերազմի, ռուսների հանդեպ Զելենսկու ատելության եւ այլ նման հասկացությունների սահմաններից: Մայիսի 9-ն այդ ամենի հետ խառնելը մեկ բան է նշանակում` ի ցույց դնել սեփական ֆաշիստական հակումները:
Իհարկե, դրանով Զելենսկին նաեւ սեփական ազգի` հրեաների եւ Հոլոքոստի հիշատակն է ոտնահարում:
Բայց նաեւ չմոռանանք այն ծանրակշիռ դերն ու զոհերին, որը նաեւ Հայ ժողովուրդն է կրել հանուն այդ Մայիսի 9-ի: Ու ահա Ուկրաինայի սույն ժամկետանց ղեկավարը նման հայտարարությամբ նաեւ հայության այդ կորուստներն է փորձում ոտնահարել: Այն նույն Զելենսկին, որի` Բաքվին մատակարարած ֆոսֆորային ռումբերը Արցախում հայ զինվորների վրա էին թափվում:
Չնայած, չենք կարծում, որ նման հայտարարությամբ Զելենսկին նաեւ Նիկոլի պապի հիշատակը ոտնահարեց:

