ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 2 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՍպորտԵգիպտոսի Իսմայիլիա քաղաքում երեկ մայիսի 3֊ին մեկնարկել է Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը։ Մեկնարկային օրը մեր երկրի ներկայացուցիչ ԱՐՏՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ցավոք մեդալ չկարողացավ նվաճել։ Նա 65 կգ քաշային կարգում հանդես գալով, պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ծանրաձողն ու 15֊ րդ տեղը գրավեց, հրում վարժությանը անհաջող հանդես եկավ ու երկամարտի արդյունք չգրանցեց։ Այսօր, մայիսի 4֊ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։ Երևանի ժամանակով 17։00 ֊ին մրցահարթակ դուրս կգան 71 կգ քաշայիններ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ու ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
Հաջողություն մեր ծանրորդներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

