Երևանյան գագաթնաժողովում Բրիտանիան կարող է հայտարարել ԵՄ-ից Ուկրաինային տրվող 90 միլիարդ եվրոյի վարկին միանալու մասին
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան մտադիր է միանալ ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկին, հաղորդում է Reuters-ը։
Կանխատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կհայտարարեն այս հարցում ԵՄ-ի հետ համագործակցելու իրենց պատրաստակամության մասին արդեն երկուշաբթի օրը՝ Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովում։

