Так держать.Ղուկասյանները գոհ են
ՆերքաղաքականՉնայած նրան, որ գյումրեցիների մեծամասնությունը չի մոռացել, որ Կարապետյանի թիմակիցները հայրաքաղաքը անվանել էին գյուղ, այնուամենայնիվ Վարդան Ղուկասյանի փեսայի ջանքերով բավական հոծ բազմություն էր հավաքվել Կարապետյանի թիմի հետ հանդիպմանը։ Ասում են՝ անգամ Կարապետյաններն են զարմացել այդչափ ջերմ ընդունելությունից։ Իսկ ջերմ ընդունելության քավորը եղել է բերդից քաղաքի «խարոշիներին» իրար գլխի հավաքող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ տնային կալանքում գտնվող որդին։ Ասում են՝ Սպոն նայելով կադրերը փեսուն մի լավ գովացել է ասելով. «Так держать»։

