ԱՄՆ-ն չի արձագանքում Կիևի՝ բանակցությունները շարունակելու առաջարկին
ՄիջազգայինԱՄՆ-ն չի արձագանքում Կիևի՝ պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ վարելու առաջարկին։
«Ամերիկյան կողմը շարունակում է քննարկել մեր առաջարկը, և մենք սպասում ենք պատասխանի։ Հենց որ լսենք նրանց՝ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու պատրաստակամության մասին, մենք անմիջապես կսկսենք նախապատրաստական աշխատանքները», - ըստ Suspilne-ի՝ հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը։
Կիևը նախկինում հայտարարել էր Ուիտկոֆի և Քուշների Ուկրաինա այցի մասին՝ Ուղղափառ Զատիկից անմիջապես հետո, սակայն նրանք չեն ժամանել։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նրանք հրաժարվել են գալ՝ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով։
Դրանից հետո Զելենսկին քննադատել է Թրամփի ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն առաջարկում է Ուկրաինային ընդունել Ռուսաստանի պահանջները և դուրս բերել իր զորքերը Դոնբասից, ինչից Զելենսկին հրաժարվել է։
Ի պատասխան, ԱՄՆ-ն սպառնում է առհասարակ դուրս գալ բանակցային գործընթացից` բացահայտ հայտարարելով, թե թող Գերմանիան զբաղվի ուկրաինական հարցով: Այն դեպքում, երբ Մոսկվան էլ իր հերթին է հայտարարել, որ Եվրոպան ուկրաինական հարցում ունի կողմնակալ մոտեցում, եւ չի պատրաստվում բանակցել եվրոպացիների հետ: Իսկ գնալով ակտիվացող ռուսական գարնանային կոմպանիան Կիեւին այս պահին մի շարք տհաճ անակնկալներ է խոստանում:
Ահա այս ֆոնին էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ինչպես Եվրոպային, այնպես էլ` Ուկրաինայի համար սպառազինության մատակարարումները կանգնեցնում է: Հետեւանքները հասկանալով, Զելենսկին փորձում է վերադառնալ բանակցային ռազմավարությանը, որը ժամանակ ձգելու լավ միջոց է:

