Ռուսական ուժերը դուրս են գալիս Օսկոլի ջրամբարի հարավային հատված` շրջապատելով ուկրաինական Բորովայայի խմբավորումը (Քարտեզ)
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուսական ուժերն Օսկոլի ուղղությամբ ակտիվ հարձակում են իրականացնում (https://iravunk.com/?p=339687&l=am): Հաջողության դեպքում ռուսները դուրս կգան Օսկոլի ջրամբարի հարավային գոտի, ինչը մի շարք ծանր հետեւանքներ է խոստանում ուկրաինական կողմից:
Ներկա պահին եղած տվյալներով, ռուսական ուժերն արդեն որոշակի հաջողություներ ունեն: Ռուսական ուժերն այս պահին դուրս են եկել Կրիմկի բնակավայրի մատույցներ: Ինչպես նաեւ մտել են հարեւանությամբ գտնվող Կորովիյ Յար բնակավայր: Սա էական է նրանով, որ մեկ-երկու կիլոմետրից Ռուբցի բնակավայրն է, որը արդեն Օսկոլի ջրամբարի հարեւանությամբ է:
Ռուբցիով է անցնում ջրամբարի արեւելյան հատվածում` Բորովայայի ողջ ճակատում ուկրաինական ուժերի մատակարարումների վերջին ուղին:

