Մակրոնը ժամանեց Երեւան
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը անցկացվում է տարին երկու անգամ, և դրան մասնակցում են եվրոպական երկրների առաջնորդները՝ քննարկելու համագործակցությունը ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ներառյալ՝ ժողովրդավարության ամրապնդումը, տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, նորարարությունների և նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծումը։

