Ինչու հեռացավ «ՇԻՐԱԿ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց Երևանի «Արարատին» ու պարտություն կրեց 0։2 հաշվով։ Այս պարտության պատճառով «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական տվեց։
Քիչ առաջ, Iravunk. com -ը «Շիրակի» մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն արդեն նոր գլխավոր մարզիչ ունի ՎԱՐԴԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆՆ է։ Նրա մարզչական շտաբում կլինեն Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Արտակ Ադամյանը և դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը։ Նշենք, որ Բիչախչյանը «Շիրակը» մարզել է նաև 2011-2020 թվականներին ու ակումբի հետ դարձել չեմպիոն, Սուպերգավաթակիր ու կրկնակի գավաթակիր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

