«ՁԱԽ ՁԵՌՔԻՑ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ, ՎԻՐԱԿԱՊՎԵԼ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՀ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հասարակություն

Մայիսի 2-ը, անմահ հերոս ՄԻՍԱԿ ՎԱՂԻՆԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 23 տարեկան։Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Միսակի ընկերը, անվանի ծանրորդ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավով ու ափսոսանքով պատմեց դրվագներ, հիշողություններ. «Միսակը իմ լավագույն ընկերն էր, շատ հրաշք մարդ, հիանալի անձնավորություն, շատ խելացի, դաստիարակված, սովորող, միշտ ձգտում էր սովորել։ Դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, ծրագրավորման բաժին։ Ցավոք, չհասցրեց սովորել, գնաց բանակ ծառայության ու զոհվեց հանուն հայրենիքի։ Դպրոցն ավարտելուց հետո, միշտ կապն պահել եմ, Միսակը իմ համադասարանցին էր, շատ ընկերասեր, բարի, բոլորին հասնող, հիանալի անձնավորություն»։ Անմահ հերոսի մայրը, տիկին ԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.

«Տղաների կյանքը պատերազմով չի սկսվել, պատերազմով է ավարտվել։ Թանկագին որդիս Միսակը ծնվել է 2003 թվականի մայիսի 2֊ին, Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Դպրոցական տարիներին տարբեր մարզաձևերով էր պարապում, սակայն, կարճ ժամանակով։ Շուտ էր հիվանդանում, ես էլ ընդդիմանում էի, ասում էի մի գնա սպորտի։ Ապագայի վերաբերյալ մեծ երազանքներ, նպատակներ ուներ։ Համալսարանի քննությունները հանձնեց, ընդունվեց, ցավոք, ուսանող դառնալ այդպես էլ չհասցրեց։ Բանակ զորակոչվեց 2021֊ի հուլիսի 8֊ին։ Միսակս շատ էր սիրում մաթեմատիկան ու մասնագիտության ընտրությունը պատահական չէր։ Մտածում էր, որ կկարողանա այդ ոլորտում կայանալ, լավ աշխատանք ունենալ։ Կենսուրախ էր, բարի, մարդասեր, լավագույն հատկանիշներով օժտված։ Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Գորիսի «Զանգեր» զորամասում էր ծառայում, եղել է կրտսեր սերժանտ, դիրքի ավագ, 1 տարի ու 2 ամիս է ծառայել։ Ոչ մի օր չի բողոքել, շատ հայրենասեր էր իր տեսակով։ Անմահացել է Իշխանասարում։ Այս սերունդը ոսկե սերունդ է, որի գինը, ցավոք մենք չհասկացանք։ Բոլորը յուրահատուկ էին, ընտրյալներ, որքան ընտանիքներ չկազմվեցին, որքան ընտանիքներ քանդվեցին»։ Անմահ հերոս Միսակ Կիրակոսյանը կռվել է Իշխանասարում, 2022֊ի սեպտեմբերի եռօրյա պատերազմում։ Ձախ ձեռքից վիրավորում է ստացել, շապիկը հանել ու վիրակապվել և շարունակել է պայքարը մինչև մահ։ Հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 13֊ին։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում