Թրամփի հանդեպ ամերիկացիների դժգոհությունը շարունակում է աճել
ՄիջազգայինԱմենրիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների գնահատմամբ, ամերիկացիները գնալով ավելի հոռետես են դառնում իրենց ֆինանսական վիճակի վերաբերյալ, և, ըստ տարբեր հարցումների, մեծամասնությունը կարծում է, որ Իրանում պատերազմը սխալ էր։
Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը Իրանի դեմ սխալ էր: Առավել եւս, որ վստահ չեն, թե արդյոք Իրանի հետ համաձայնագիրը կխանգարի՞ նրան միջուկային զենք մշակել, կամ, որ ստեղծելու դեպքում դա ԱՄՆ-ի համար ավելի մեծ խմդիր է, քան, ասենք, Ռուսաստանի կամ չինաստանի հսկա պաշարները: Մինչդեռ ամերիկացիների մեծ մասին կարծիքով, ԱՄՆ ռազմական գործողությունները Իրանում մեծացրել են Միացյալ Նահանգների դեմ ահաբեկչական հարձակումների ռիսկը։
Տնտեսական իմաստով պատկերն ավելի մտահոգիչ է: Ամերիկացիների 44%-ն ավելի քիչ է վարում սեփական մեքենաները՝ բենզինի բարձր գների պատճառով։
Հարցվածների կեսը կարծում է, որ կյանքը Միացյալ Նահանգներում միայն կվատանա։
Աղբյուրների գնահատմամբ, Թրամփը սպառում է գների աճը զսպելու տարբերակները, այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մասամբ չեղարկեց ռուսական նավթամթերքի նկատմամբ պատժամիջոցները և ռազմավարական նավթային պահուստից շուկա հանեց 172 միլիոն բարել։
Այժմ Կոնգրեսը չի կարողանում հասկանալ, թե ինչպես լուծել սպասվող ճգնաժամը։

