Սպիտակ տան դիջեյը (Տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստանձնել էր ազգականի հարսանիքի երաժշտության պատասխանատվությունը:
«Տեսանյութը հրապարակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սկավինոն: Մարկո Ռուբիոն կանգնած էր դիջեյի դիրքում՝ ականջակալներով, և ղեկավարում էր երաժշտությունը:
Ամերիկյան լրատվամիջոցներն արդեն քաղաքական գործչին անվանել են «Սպիտակ տան դիջեյ»՝ հիշեցնելով, որ պետքարտուղարի պաշտոնից բացի, նա նաև ժամանակավորապես ծառայում է որպես ազգային անվտանգության խորհրդական»:

