Ռուսական բանակը Կիեւի համար շատ վտանգավոր նոր հարձակում է սկսել (Քարտեզ)
ՄիջազգայինՄի շարք աղբյուրներ հայտնում են Օսկոլի ուղղությամբ ռուսական խոշոր հարձակման մասին:
«Ինտենսիվ հրետանային աջակցությամբ և հարձակողական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ «Արևմուտք» գվարդիայի 20-րդ բանակի ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողություններ են իրականացնում Կրիմկիի մատույցներում և շարունակում են թշնամուն դուրս մղել Նովոսերգեևկա-Չեռնեշչինա գծի երկայնքով գտնվող հրամանատարական բարձունքներից»,- հայտնում է աղբյուրը։
Նաեւ, որ ուկրաինական կողմը փորձում է դիմել հակագրոհների, սակայն ներկա պահին դրանք միայն նոր կորուստների պատճառ են դարձել։
Կրիմկիի ուղղությամբ հարձակումը ուկրաինական կողմի համար լուրջ խնդիր է: Այդ բնակավայրը գրավելով, ռուսական ուժերը դուրս են Յացկովկա-Ռուբցի հատված (քարտեզում), այն է` Օսկոլի ջրամբարի հարավային գոտի: Դրանք գրավելու դեպքում ֆիզիկապես փակում են ջրամբարի արեւելյան հատվածում, այսպես ասած` Բորովայայի ողջ ճակատում ուկրաինական ուժերի մատակարարումների վերջին ուղին: Ավելի ստույգ, ուկրաինական այդ բավականին խոշոր խմբավորումը հայտնվում է ջրամբարի եւ ռուսական ուժերի կողմից շրջապատման վիճակումն: Ջրամբարի արեւմտյան հատված տանող վերջին կամուրջը, որը Բորովայա բնակավայրի հատվածում է, վաղուց է խոցվել եւ անհրաժեշտության դեպքում ռուսներն այն ամբողջությամբ կոչնչացնեն: Իսկ լողամիջոցներով եւ անօդաչուներով ուկրաինական նման մեծ խմբավորման մատակարարումը իրատեսական չէ:
Բացի այդ, Յացկովկա-Ռուբցի հատված դուրս գալով, ռուսները կարող են հարձակումը զարգացնել Օսկոլ-Իզյում ուղղությամբ: Իսկ Իզյումը, բացի սեփական ռազմակավական մեծ նշանակությունից, նաեւ Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի մատակարարումների հիմնական հանգույցն է:
Այս պահին դեռ դժվար է ռուսական հարձակման մասշտաբներից խոսել: Բայց եթե այն իրոք մասշտաբային է, կնշանակի, որ ուկրաինական կողմը հերթական շատ մեծ գլխացավանքն են ստանում:

