ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները հասել են անդարձելիության կետին. Վուչիչ
Միջազգային«Մենք հասել ենք անդարձելիության կետին»` ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, նաեւ ընգծելով, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը այլևս չեն համընկնում։
Վուչիչը բացատրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ լուրջ է համարում։ Սերբիայի նախագահի խոսքով՝ ֆոնդային շուկաները փլուզվում են մեկ հայտարարության պատճառով, և նման որոշումը արտացոլում է երկու «խոշոր արևմտյան տերությունների» միջև հարաբերությունների ծայրահեղ վատ վիճակը։
«Չնայած Մերձավոր Արևելքում հրթիռներ չեն թռչում ամեն օր, իրավիճակը հիմնարար կերպով չի փոխվել. դրան հանգեցրած պայմաններն ու պատճառները չեն փոխվել, և հակամարտության տնտեսական մակարդակը միայն խորանում է»,- մի տեսլականը բացատրել է Վուչիչը։

