ԱՄՆ-ում ավիակոլապս է. Ավիաընկերությունները սկսում են փակվել
ՄիջազգայինԱՄՆ-ում ավիակոլապս է. Spirit Airlines-ը կդադարեցնի իր գործունեությունը այս շաբաթավերջին:
Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերությունը այս շաբաթ օրը ամբողջությամբ կդադարեցնի իր գործունեությունը: Ըստ The Wall Street Journal-ի՝ ավիափոխադրողը չի կարողացել համաձայնության գալ լրացուցիչ ֆինանսավորման շուրջ՝ ձգձգվող վառելիքի ճգնաժամի պատճառով:
ԱՄՆ-ի խոշորագույն ցածրարժեք ավիափոխադրողներից մեկի սնանկացումը դարձել է անխուսափելի՝ վարկատուների հետ բանակցությունների ձախողումից հետո: Spirit Airlines-ի գործունեության դադարեցումը էներգետիկ ճգնաժամի պայմաններում կարող է հանգեցնել ԱՄՆ-ում ներքին ավիատոմսերի գների կտրուկ աճի:
Եթե նավթի ներկայիս բարձր գները պահպանվեն, ապա սնանկացող ավիաընկերությունենրի թիվաը միայն կավելանա:
Ի դեպ, Եվրոպայում ավելի վատ վիճակ է:

